ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրապարակվել է հրդեհվող իրանական նավահանգստում որոտացած պայթյունի տեսաձայնագրությունը (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Իրանի Կենգան նավահանգստային քաղաքում հդեհ է բռնկվել, որի հետևանքով ոչնչացվել կամ վնասվել է ընդհանուր առմամբ 25 նավ: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանությունների ներկայացուցչին: Հրդեհի ականատեսները նկարահանել են տեղի ունեցածը. կադրերում երևում է պայթյունը: Տուժած նավերի շարքում 12 զբոսանավ և ձկնորսական նավ կա, ինչպես նաև՝ 13 լաստանավ: Դրանց մի մասը խորտակվել է: Ենթադրվում է, որ միջդեպի պատճառ կարող էր դառնալ նավամատույցի դրենաժային պոմպի անսարքությունը: Աղբյուրի հաղորդմամբ՝ ուրբաթ օրը տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհեր չկան: Ren TV-ի հաղորդմամբ՝ նախնական տվյալների համաձայն տուժել է 8 մարդ: Նշվում է, որ հրդեհի և պայթյունի պատճառած վնասը գնահատվում է 2 միլիոն դոլար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular