Ամերիկյան ավիահարվածների հետևանքով 16 աֆղանստանցի ոստիկան է մահացել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱֆղանստանի Գիլմենդ գավառում ամերիկյան ավիահարվածների հետևանքով զոհվել է 16 ոստիկան: Այդ մասին գրում է Interfaxs-ը:
Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, ու ավիահարվածի հետևանքով նաև վիրավորներ կան:
Ինչպես հայտնում է աղբյուրը` ԱՄՆ ավիահարվածների թիրախը եղել են թալիբանները, որոնք գտնվել են Գիլմենդ գավառում: Աֆղանստանի զինված ուժերին հաջողվել է նրանց դուրս մղել, սակայն նրանք տեղեկությունը չեն հասցրել փոխանցել ամերիկյան կողմին: