ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սա որդուս առաջին մեծ փորձն է դերասանական ոլորտում». Մկրտիչ Արզումանյանի որդին նկարահնվում է «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Բնույթով հանգիստ, կատակասեր և հետաքրքրասեր Ալեքսանդր Արզումանյանը, որը Մկրտիչ արզումանյանի որդին է, նկարահանվում է «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում։ Tert.am Life–ի հետ զրույցում Ալեքսանդրը պատմեց, թե ինչպես է հայտնվել մյուզիքլում և ինչ դեր է մարմնավորել։

 

«Նախագծի մասին տեղեկանալով` մասնակցեցի քասթինգի։ Անցնելուց հետո ծանոթացա դերին։ Մի աշակերտի եմ մարմնավորում, որը կլարնետ է նվագում։ Առաջինն ինձ հենց դա հետաքրքրեց դերիս մեջ, որ պետք է կլարնետ նվագեմ։ Ինքս երաժշտական կրթություն չունեմ։ Հատուկ դասերի եմ գնացել, թե ինչպես պետք է նվագել այդ գործիքը։ Նկարահանման առաջին իսկ օրվանից ինձ մոտ լավ է ստացվել։ Այս նախագծի շրջանակներում երաժշտության նկատմամբ հետաքրքրություն է առաջացել։ Հետագայում միգուցե և շարունակեմ զբաղվել երաժշտութամբ»,– ասաց Ալեքսանդրը։

 

Վերջինս նշեց, որ սա իր համար դերասանական ոլորտում առաջին մեծ փորձն է։ «Ինձ շատ դուր են գալիս նկարահանումները։ Շատ զվարճալի և ուրախ է անցում մեր առօրյան։ Նախագծում նոր ընկերներ եմ ձեռք բերել։ Հետագայում էլ կցանկանամ այլ նախագծերում նկարահանվել»,– հավելեց նա։

 

 

Ալեքսանդրը նշեց, որ իր կերպարը շատ նման է իրեն։ «Կերպարս շատ ընկերասեր, կատակասեր տաղ է։ Նա դպրոցում ունի շատ ընկերներ, ինչպես ես։ Եվ մեր դպրոցում էլ շատ ուրախ են անցում օրերը»,– ասաց նա։

 

Մկրտիչ Արզումանյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչ ոգևորությամբ է Ալեքսանդրը տանը աշխատում սեցնարի վրա և ինչպես է նրա մոտ ստացվում։ «Կարդում, ծանոթանում ենք սցենարին, հետո սկսում ենք նախադասություն առ նախադասություն պարապել։ Բայց շատ բան չեմ ասում, քանի որ կա ռեժիսոր, որը աշխատում է նրանց հետ ու շատ հնարավոր է` այլ կերպ պատկերացնի տվյալ տեսարանը։ Բայց ընդհանուր առմամբ միշտ ես էլ կինս էլ ասում ենք, որ կարգապահ լինի և անի այն ինչ իրենից պահանջվում է։ Նա շատ ուշադիր է և արագ է ըմբռնում ամեն ինչ»,– ասաց դերասանը։

 

Մկրտիչի խոսքով` ինչ–որ գնահատական տալ դեռ չի կարող։ «Դեռ չեմ տեսել, միայն կարծիքներ եմ լսել։ Հուսով եմ այն ինչ–որ նկատել են կազմակերպիչները քասթինգի ժամանակ, նկարահանման ընթացքում էլ արդարացրել է իրեն։ Ամեն դեպքում այս ամենը դեռ նոր է և աշխատելու շատ տեղ ունի։ Նկատել ենք, որ հումորի ճաշակը ձևավորելու ցանկությունն ու հնարավորություն ունի, ինչպես նաև հետաքրքիր մատուցման ձև։ Բայց քանի որ իմ որդին է, չեմ ուզում այդքան շատ գովել։ Նա պետք շատ աշխատի, անընդհատ ձգտի զարմացնել ու նորովի ներկայանալ»,– նշեց Մկրտիչը։

 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular