Չուվաշիայում կդատեն 1 ժամում 5 ոստիկանի ծեծած կնոջը
ՖՈՏՈՉուվաշիայի (մտնում է ՌԴ կազմի մեջ) քննիչները դատարան են ուղարկել 37-ամյա բնակչուհու դեմ քրեական գործը: Կինը մեղադրվում է իշխանության ներկայացուցիչներին անարգելու և նրանց դեմ բռնություն կիրառելու համար. գտնվելով ոստիկանության բաժնում՝ նա ծեծի է ենթարկել հինգ ոստիկանի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տարածաշրջանային քննչական վարչությանը:
«Քննության վարկածի համաձայն՝ ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը մեղադրյալը հարբած վիճակում բերման է ենթարկվել ոստիկանություն՝ սրճարաններից մեկում հասարակական կարգը խախտելու մեղադրանքով: Ի պատասխան հանգստանալու պահանջներին՝ կինը մեկ ժամում հարվածներ է հասցրել իրավապահ մարմինների աշխատակիցների ոտքերին, ինչպես նաև՝ գոտկատեղից ներքև», - հաղորդում է տարածաշրջանի քննչական վարչությունը:
Նշվում է, որ կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել իշխանության ներկայացուցիչներին անարգելու և նրանց դեմ բռնություն կիրառելու մեղադրանքով, ինչի համար առավելագույն պատիժը մինչև 5 տարի ժամկետով ազատազրկումն է: