Bugatti Chiron-ին հաջորդող մոդելը հիբրիդ է լինելու
ՖՈՏՈBugatti ընկերության ղեկավար Վոլֆգանգ Դյուրհարմերը հայտնել է, որ էլեկտրական բաղադրամասերի առկայությունը Bugatti-ի հիպերքարում, որը գալու է փոխարինել Chiron կուպեին, անխուսափելի է:
Ինչպես նշում է Motro.ru-ն, այս որոշման պատճառը բենզինային ուժային համակարգերի սպառվող ներուժն է:
Հիբրիդային տեխնոլոգիաների կիրառումն արդեն դիտարկվել էր դեռևս «Շիրոնի» մշակման ժամանակ: Իսկ նորագույն հիպերքարը կհայտնի միայն 2024-ին: Մեքենայի կառուցման շուրջ աշխատանքները դեռ չեն էլ սկսվել:
Ամեն դեպքում ֆրանսիական ավտոարտադրողը երկու մոդելը զուգահեռ թողարկել չի պատրաստվում:
Bugatti Chiron-ը, որը փոխարինելու է եկել Veyron-ին թողարկվում է 2016 թվականից ի վեր: Այն համալրված է W16 բենզինային շարժիչով, որը 1500 ձիաուժ հզորություն է զարգացնում: 100 կմ/ժամ-ը մեքենան զարգացնում 2.5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 420 կմ/ժամ: