Փաստեր, որոնք ձեզ «կստիպեն» ամեն օր խաղող ուտել
ՖՈՏՈAllwomen.net-ը ներկայացնում է փաստեր այն մասին, թե ինչու պետք է ամեն օր չափավոր քանակությամբ խաղող ուտել:
1. Շատ օգտակար է խաղողը ուտել կորիզներով. դրանք պարունակում են արյան բջիջները ամրացնող վիտամիններ և յուղ, պաշտպանում են օրգանիզմը վաղաժամ ծերացումից:
2. Ոչ պակաս օգտակար է նաև խաղողի կեղևը. նրա մեջ պարունակվող բջջանյութը նպաստում է նյութափոխանակությանը և ստամոքսա-աղիքային տրակտի մաքրմանը:
3. Խաղողը նաև ախորժակ է բացում. ովքեր խնդիր ունեն ախորժակի հետ կապված, այն պետք է ուտեն սնունդ ընդունելուց առաջ:
4. Խաղողը նպաստում է օրգանիզմից ազատ ռադիկալների դուրսբերմանը և հարստացնում է արյունը վիտամիններով և հանքային աղերով:
5. Սպիտակ տեսակի խաղողը միզամուղ հատկություն ունի, կանխում է երիկամներում և լեղապարկում քարերի առաջացումը:
6. Սև խաղողը վիճելի հատկություններ ունի. մի կողմից՝ այն օգտակար է սիրտ-անոթային համակարգի և արյան ճնշման բարելավման համար, մյուս կողմից՝ ալերգիկ է, պետք է խուսափել այն երեխաներին տալուց:
7. Խաղողը բնական հակաօքսիդանտ է, պաշտպանում է օրգանիզմը նյարդային ծանրաբեռնվածությունից:
8. Խաղողը բարերար ազդեցություն ունի շնչառական ուղիների վրա:
9. Հակաօքսիդանտ լինելու շնորհիվ այն օգտակար է դիմադրողականության ամրապնդման համար:
10. Խաղողի շնորհիվ կարելի է կանխել երակներում արյան խցանումները: