ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրական ավելի քան 2 ժամ մեքենա վարելը նվազեցնում է ինտելեկտի գործակիցը. գիտնականներ

ՖՈՏՈ

Օրական երկու ժամից ավելի մեքենա վարելը հանգեցնում է ինտելեկտի նվազմանը: Ինչպես փոխանցում է The Independent-ը, այս մասին վկայում են նոր հետազոտության արդյունքները:

Բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես է նստակյաց կենսակերպն ազդում ուղեղի աշխատանքի վրա, ինչի արդյունքում պարզել են, որ IQ-ն (ինտելեկտի գործակիցը) ավելի արագ է նվազում միջին տարիքի մարդկանց մոտ, որոնք ամեն օր երկար ճանապարհ են անցնում մեքենա վարելով:

Լեսթերի համալսարանի համաճարակաբան Քիշան Բակրանիայի խոսքով`արդեն հայտնի էր, որ օրական 2-3 ժամ մեքենա վարելը վատ ազդեցություն է ունենում սրտի վրա: Նոր հետազոտությունը ցույց է տվել նաև բացասական ազդեցությունն ուղեղի համար, ինչի արդյունքում միտքը պակաս ակտիվ է դառնում:

Գիտնականներն այս եզրահանգմանն են եկել` վերլուծելով 37-73 տարեկան ավելի քան 500 000 բրիտանացու կենսակերպը 5 տարվա ընթացքում: Այդ ժամանակահատվածում նրանք հիշողության և ինտելեկտի փորձաքննություն են անցել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular