Արժեքավոր 7 խորհուրդ՝ երեխայի մտավոր կարողությունները զարգացնելու համար
ՖՈՏՈՀաճախ ծնողները երազում են մի միջոցի մասին, որի շնորհիվ իրենց երեխաներն ավելի լավ կսովորեն դպրոցում: Իրականում նման միջոց կա. պարզապես հարկավոր է զրուցել երեխայի հետ:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երեխաները, խաղալիքներից բացի, այլ բաների կարիք էլ են ունենում: Մտավոր, հուզական ու ֆիզիկական բնականոն զարգացման համար՝ նրանք ունենում են խոսքերի կարիք (երգեր, գրքեր, օրորոցայիններ, պատմություններ կամ պարզապես զրույց): Զրույցները զարգացնում են ոչ միայն երեխայի խոսքը, այլև նրա ընդհանուր մտավոր կարողությունները:
Ամեն անգամ, երբ երեխայի հետ զրուցում են, նրա զարգացող գլխուղեղում ամրանում են նեյրոնային կապերը: Հետաքրքրական է, որ ռադիոյով, հեռուսատցույցով կամ հեռախոսով լսված խոսքը նույն ազդեցությունը չի ունենա, քանի որ հարկավոր է կենդանի շփում:
Խորհուրդներ նախադպրոցական տարիքի երախաների ծնողներին
1. Երեխային հարկավոր է ծննդյան իսկ օրվանից շրջապատել գրքերով: Գրքերը պետք է լինեն նրա անկողնու մոտ, մեքենայում և նույնիսկ լոգարանում: Բացի այդ, անհրաժեշտ է ամեն օր պարտադիր կարդալ նրա համար:
2. Երեխայի հետ շփվելիս հարկավոր է օգտագործել դիմախաղ ու ժեստեր: Սա կօգնի ավելի լավ ընկալել բառերի ու արտահայտությունների իմաստը:
3. Խոսքի մեջ պետք է օգտագործել նոր հետաքրքիր բառեր: Երեխաներն ավելի լավ են հասկանում նոր բառերի իմաստը, եթե դրանք օգտագործվում են որևէ համատեքստում:
4. Բառապաշարն ու հնչերանգը խաղի տեսքով ներկայացնելու համար՝ կարելի է երգել ու բանաստեղծություններ կարդալ:
5. Երեխայի հետ հարկավոր է խոսել, հարցեր տալ նրան ու մեկնաբանություններ անել: Կարելի է հրավիրել այլ երեխաների, որպեսզի նրանք նույնպես շփվեն ու փոխանակվեն իրենց մտքերով:
6. Հարկավոր է միասին այցելել գրադարաններ ու գրախանութներ: Նման հաստատություններում սովորաբար լինում են մանկական խաղահրապարակներ, որտեղ երեխաների համար գրքեր են կարդում ու պատմություններ պատմում: Այս կերպ երեխան կսովորի սիրել գրքերը:
7. Պետք չէ միացնել հեռոստացույցը: Այն շատ վատ է ազդում երեխայի և նրա մտավոր գործունեության վրա:
Երեխայի մեջ գրքի և շփման հանդեպ սեր արթնացնելը շատ կարևոր է նրա համար: Աշխատեք այս կերպ զարգացնել նրա մտավոր կարողությունները, և տարիներ անց նա կգնահատի ձեր ջանքերը:
Նյութի աղբյուրը՝ takprosto.cc