ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մազերի արագ աճին նպաստող 20 միջոց

ՖՈՏՈ
  1. Ամենապարզ և, միևնույն ժամանակ, հաճելի միջոցն այն է, որ օրական 10 րոպե սանրեք վարսերը: Սա օգնում է արյան լավ շրջանառությանը և նպաստում արագ աճին:
  2. E վիտամինի յուղը (10%) սնուցում է մազածածկույթը, բացի երկարացումից, նպաստում է նաև խտացմանը կարճ ժամանակամիջոցում: Պարզապես քսեք մազարմատներին և թողեք կես ժամ: Կրկնեք շաբաթական 2-3 անգամ:
  3. 2 բաժակ գոլ ջրի մեջ լուծել 1 ճ/գ խմորիչ և 2 ճ/գ շաքարավազ: 30 րոպե հետո այդ մասսան քսել մազարմատներին, ծածկել որևէ գլխարկով և պահել 15 րոպե: Այնուհետև լվանալ մազերը: Կրկնել շաբաթական 2 անգամ:
  4. Եղինջը թրմել եռման ջրում, թողնել կես ժամ, մինչև ջուրը հովանա: Ամեն անգամ վարսերը լվալուց հետո դրանք ցողեք այս լուծույթով: 2 շաբաթ ամեն օր կրկնել և բացի արագ աճից՝ կնկատվի նաև փայլ:
  5. Սխտորը ճզմել և քսել մազարմատներին: Թողնել 1 ժամ, բայց դրանից ոչ երկար, քանի որ հնարավոր է ճնշման իջեցում: Այն տաքացնելով գլխամաշկը՝ կարագացնի մազերի աճը:
  6. Բոլորին հայտնի գերչակի յուղով շփումներ անել մոտ 30 րոպե, այնուհետև լվանալ: Մի քանի շաբաթում մազերը 2-3 սմ կերկարեն:
  7. Կաթից առաջացած շիճուկով լվանալ մազերը:
  8. Կծու պղպեղը լուծել ջրում և թրջել մազարմատները: Կտաքացնի և կլավացնի արյան շրջանառությունը:
  9. 1/2 բաժակ կեֆիր, 0, 5 թ/գ խմորիչ, 1 թ/գ մեղրը խառնել և դնել տաք տեղ, մինչև որ փրփուր առաջանա: Քսել մազերին, թողնել կես ժամ, լվանալ:
  10. 30 մլ կոնյակը խառնել 1 ձվի դեղնուցի հետ, քսել մազարմատներին, թողնել կես ժամ, լվանալ:
    1. 2 ճ/գ չոր մանանեխը խառնել կես բաժակ կեֆիրի հետ: Նախքան քսելը մազարմատներին, գոլ ջրով թրջել վարսերը:
    2. Խառնել գերչակի յուղը, մեղրը, կոնյակը և ալոեի 2-3 տերևնից քամված հյութը: Թողնել մազարմատներին 1,5-2 ժամ, ապա լվանալ:
    3. Սոխը աղալ այնպես, որ ստացվի ոչ պինդ, հյութեղ զանգված: Քսել մազարմատներին: Կրկնել շաբաթական 1 անգամ:
    4. Սև հացի փափուկ մասը թրջել գոլ ջրում այնպես, որ ստացվի շիլայանման զանգված: Սա B վիտամինով հարուստ քսուք կլինի և կսնուցի մազերը:
    5. 1 ձու, 3-4 ճ/գ ձիթապտղի յուղը և գերչակի յուղը լավ հարել այնքան, մինչև առաջանա փրփուր: Քսել մազերի արմատներին: Կրկնել շաբաթական 2 անգամ:
    6. Երիցուկը թրմել եռման ջրում, ստացվածով ցողել արդեն մաքուր վարսերը:
    7. Տաք գարեջրով ցողել արդեն լվացած վարսերը: Չէ՞ որ այն պարունակում է մեծ քանակությամբ խմորիչ և վիտամիններ:
    8. Բողկի և գերչակի յուղը խառնել, քսել մազարմատներին: Թողնել 20 րոպե, ինչից հետո լավ լվանալ մազերը:
    9. 10 ճ/գ մեղր, 1 դեղնուց, 1 գլուխ սխտոր, 1 բաժակ կեֆիր, սոխ, լավ խառնել, որ ստացվի միասեռ զանգված: Քսել մազարմատներին: Բացի աճին նպաստելուց՝ նաև փափկացնում է վարսերը:
    10. Կռատուկ (Лопух) թրմել եռման ջրում, թողնել, մինչև հովանա, այնուհետև ստացված լուծույթով թրջել մազարմատները:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular