«Աշ Շաբաբ»-ի ահաբեկիչները Թրամփին «անուղեղ միլիարդատեր» են անվանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍոմալիում հաստատված «Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման անդամները ծաղրել են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրան անվանելով «անուղեղ միլիարդատեր»:
Ինչպես նշում է The Washington Post-ը, ահաբեկիչները հրապարակել են ծաղրական տեսանյութ, որում 71-ամյա ղեկավարին անվանել են «երբևէ որևէ երկրում եղած ամենահիմար նախագահը»: Նրանք նաև նշել են, որ Թրամփն ամբողջ աշխարհի աչքի առաջ ծաղրի առարկա է դարձնում Միացյալ Նահանգները՝ նպաստելով այդ երկրի կործանմանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ «Աշ Շաբաբ»-ի քննադատությունը պայմանավորված է այն փաստով, որ Թրամփի վարչակազմը նոր թափ է տվել Աֆրիկայում ամրապնդված իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարին:
Ավելի վաղ Թրամփը հավանություն էր տվել «Աշ Շաբաբ»-ի դեմ ռազմական գործողություններն ակտիվացնելուն:
«Ձեր ռազմական ներխուժումը Սոմալի կապակայունացնի Ձեր իսկ երկիրը»,-ասվում է տեսանյութում: