ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում Toyota Prado-ն բախվում է «Աշտարակ կաթ»-ի Газель-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ երեկ՝ հուլիսի 8-ին, Երևանում, «Էվրիկա» սուպերմարկետի դիմաց ինչպես է Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենան բախվում «Աշտարակ կաթ» ընկերությանը պատկանող Газель-ին:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 8-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի «Էվրիկա» սուպերմարկետի մոտ բախվել էին Toyota Land Cruiser Prado մակնիշի 40 MM 001 համարանիշի և բեռնատար Газель մակնիշի 478 ՍՏ 21 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկային: Բախման հետևանքով Газель-ն էլ առաջ ընթանալով բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Камаз մակնիշի 34 QD 678 համարանիշի ավտոմեքենային:

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ապահովագրական ընկերության ներկայացուցիչներն ու Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ավագ տեսուչ Կարեն Գյուլումյանն ու տեսուչ Շմավոն Մանուկյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել էր Prado-ի վարորդը, իսկ բեռնատար Газель-ը պատկանում է «Աշտարակ կաթ» ընկերությանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular