ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի վրա է Կառավարությունը ծախսելու 168,3 մլն դրամը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով թույլատրվում է իրականացնել 2016 թվականի կարիքների համար անհրաժեշտ դեղերի գնման ընթացակարգը:

Ըստ նախարար Մուրադյանի՝ հաստատված գնումների անվանացանկում ներառված դեղերը պլանավորվել են, սակայն ձեռք չեն բերվել` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ:

Ըստ ներկայացված հաշվետվությունների, ՀՀ մարզերի և քաղաք Երևանի բժշկական հաստատությունները 2016 թվականի առաջին եռամսյակում արձանագրել են համապատասխան հիվանդների թվի աճ և դեղերի միջին ամսական ծախսերի ավելացում:

Նշված խնդիրը կարգավորելու համար, նախարարությունը ձեռք կբերի 168,3 մլն դրամ գումարի չափով դեղեր:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular