ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է քաղաքը, որտեղ կանցկացվի «Եվրատեսիլ-2018» երգի մրցույթը

ՎԻԴԵՈ

Պորտուգալիայի ազգային հեռուստատեսությունն ու Եվրոպական հեռարձակողների միությունը Լիսաբոնն ընտրել են որպես «Եվրատեսիլ-2018» համաեվրոպական երգի մրցույթի անցկացման վայր:

Ինչպես նշում է ria.ru-ն, բացի այդ, մրցույթի պաշտոնական թվիթերյան էջում հրապարակվել է «Եվրատեսիլ- 2018»-ին նվիրված տեսահոլովակ:

Մրցույթի կազմակերպիչների փոխանցմամբ՝ կիսաեզրափակիչ փուլերն անցկացվելու են մայիսի 8-ին և 10-ին, իսկ եզրափակիչը՝ 12-ին:

Հիշեցնենք, որ այս տարի Կիևում կայացած «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթում հաղթել է Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալը՝ Amar pelos dois ռոմանտիկ երգով: Հայաստանն այս տարի ներկայացրել է Արծվիկ Հարությունյանը, որը զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular