ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանում 55 տարեկանից բարձր ավելի քան 400 կին մասնակցել է բիկինիի մրցույթին (լուսանկարներ, տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Չինաստանում 55 տարեկանից բարձր ավելի քան 400 կին մասնակցել է Grandbikini կոչվող բիկինիի մրցույթին՝ կրելով բիկինի: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ հրապարակելով միջոցառման լուսանկարները և տեսանյութը:

Նշվում է, որ կանանց մասնակցությամբ այս մրցույթն անցկացվում է Տյանցզին քաղաքի ջրային պարկի տարածքում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ամենամյա մրցույթն անցկացվում է արդեն երրորդ անգամ, և կազմակերպիչների գաղափարի համաձայն՝ մասնակիցները և հանդիսատեսը պետք է առաջին հերթին դրական էմոցիաներ ստանան, այլ ոչ թե պայքարեն գլխավոր մրցանակի համար:

Հատկանշական է, որ կանայք մասնակցել են նաև պարային և ազգային չինական կոստյումների մրցույթներին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular