ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիացի քաղաքապետը «Բարսելոնայի» հաղթանակի պատճառով հրապարակայնորեն առնետ է կերել (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Ֆրանսիական Մոն դը Մարսան քաղաքի քաղաքապետ Շառլ Դայոն, որը ֆուտբոլի մեծ սիրահար է, ստիպված է եղել «Բարսելոնա» ակումբի հաղթանակի պատճառով պահել նախկինում տված խոստումն ու հրապարակայնորեն առնետ ուտել:

Ինչպես հայտնում է mirror.co.uk-ը, ամիսներ առաջ, երբ փարիզյան «Պարի Սեն Ժերմեն»-ը (ՊՍԺ) Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում 4:0 հաշվով հաղթեց «Բարսելոնա»-ին, ոգևորված քաղաքապետը խոստացել էր առնետ ուտել, եթե «Բարսելոնան» քառորդ եզրափակչում հայտնվի։

Սակայն Դայոյի բախտը չէր բերել, քանի որ ՊՍԺ-ի հետ պատասխան խաղում կատալոնացիները հաղթել են 6:1 հաշվով: Արդյունքում քաղաքապետը ստիպված է եղել հրապարակայնորեն առնետի միս ուտել:

«Այն ճագարի մսի համ ունի»,-ասել է Դայոն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular