ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂՀ ԱԺ հերթական լիագումար նիստը տեղի կունենա մարտի 24-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 21-ին հանձնաժողովի նախագահների, տեղակալների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են 3-րդ նստաշրջանի երկրորդ նիստի օրակարգում ներառված օրենքների նախագծերը: Օրակարգում ներառված նախագծերը գյուղատնտեսական ոլորտից էին: Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը համապատասխան հաղորդումներ է ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրինագծերի վերաբերյալ:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա մարտի 24-ին, ժամը՝ 11:00-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular