ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 զովացուցիչ ըմպելիք, որոնք կօգնեն Ձեզ ազատվել ավելորդ կիլոգրամներից

ՖՈՏՈ

Սառը լիմոնադը կարող է զովացնել տոթակեզ եղանակին, սակայն այն ոչ մի օգուտ չի տալիս Ձեր առողջությանը: Այն միայն վնասում է Ձեզ: Լիմոնադի և մի շարք այլ գազավորված ըմպելիքների մեջ շաքարի պարունակությունը բավականին բարձր է: Հենց այդ պատճառով էլ նմանատիպ ըմպելիքների հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել քաշի ավելացման: Որոշ մարդիկ գիրանալու հակում չունեն, և անգամ չափից ավելի ուտելու դեպքում ավելորդ կիլոգրամներ չեն հավաքում, մինչդեռ շատերը անգամ չափավոր սնվելու դեպքում են գիրանում և շարունակ դիմում են տարբեր դիետաների: Պարզվում է, որ առանց խիստ դիետաներ պահելու էլ հնարավոր է ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Ցիտրուսային կոկտեյլ

Եթե Դուք ցանկանում եք նիհարել, առատ հեղուկներ օգտագործեք: Դա օգնում է անհրաժեշտ չափով հիդրատացնել օրգանիզմը: Բացի այդ՝ շատ ջուր խմելով՝ Դուք կարող եք, այսպես ասած, խաբել Ձեր օրգանիզմին: Բանն այն է, որ ջրի առատ օգտագործումը ոչ միայն հագեցնում է, այլև ստեղծում է այն զգացողությունը, որ Դուք կուշտ եք: Այնուամենայնիվ, պետք չէ ընկնել հակառակ ծայրահեղության մեջ և չարաշահել ջուրը: Նիհարելու համար ավելի արդյունավետ կլինի խմել ցիտրուսային մրգերով, օրինակ՝ մանր կտրատված կիտրոնով ջուր: Այս մրգերը ոչ միայն նիհարեցնող էֆեկտ ունեն, այլև հաճելի համ են հաղորդում ջրին:

Ձմերուկով ըմպելիքներ
Ձմերուկով պատրաստված զանազան ըմպելիքները թույլ չեն տալիս, որ օրգանիզմը ջրազրկվի: Չնայած իր ցածր կալորիականությանը՝ ձմերուկը հարուստ է մի շարք սնուցիչներով, որոնք թույլ չեն տալիս հաճախակի քաղցել: Ձմերուկի մեջ առկա է նաև լիկոպին կոչվող պիգմենտը, որը կանխարգելում է քաղցկեղի առաջացումը: Ուստի, բացի նիհարեցնող ազդեցությունից, ձմերուկով պատրաստված ըմպելիքները նաև քաղցկեղասպան են: Պետք է պարզապես այդ ըմպելիքներում չավելացնել շաքարավազ կամ շաքարի փոխարինիչներ, որպեսզի հակառակ ազդեցություն չստացվի: «Journal of Nutrition»-ում հրապարակված մի հետազոտության արդյունքներից բխում է, որ ձմերուկը նվազեցնում է մարմնի ճարպային զանգվածը և ամրացնում մկանները արգինինի շնորհիվ:

Անանուխի սառը թեյ
Անանուխի սառը թեյը ոչ միայն հոյակապ կերպով զովացնում է, այլև օգնում է ազատվել ավելորդ քաշից: Այն նպաստում է մարսողությանը և կանխարգելում նյութափոխանակության խանգարումները:

Արքայախնձորի ֆրապպե
Արքայախնձորի ֆրապպե պատրաստելու համար պետք է խառնել արքայախնձորի հյութի մեջ պետք է ավելացնել մի թեյի գդալ կտավատի ձեթ: Արքայախնձորի մեջ առկա է բրոմելայն ֆերմենտը, որը քայքայում է ավելորդ ճարպը և բարելավում մարսողությունը: Ինչ վերաբերում է կտավատի ձեթին, այն պարունակում է հատուկ ճարպաթթուներ, որոնք ևս նիհարեցնող ազդեցություն ունեն:

Կանաչ թեյ
Գրեթե բոլորն էլ գիտեն կանաչ թեյի նիհարեցնող էֆեկտի մասին, սակայն մենք պարզապես չէինք կարող չներառել այս հրաշալի ըմպելիքը մեր ցանկում: Կանաչ թեյը լի է հակաօքսիդանտներով, որոնք բարերար ազդեցություն են գործում մարդու օրգանիզմի վրա: Քչերին է հայտնի, որ կանաչ թեյը ոչ միայն նիհարեցնում է, այլև նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ու քաղցկեղի վտանգը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular