Գիտնականները գտել են նոր միջոց լյարդի ֆիբրոզի ու ցիռոզի զարգացումը կանխելու և լյարդը վերականգնելու համար
ՖՈՏՈԳիտնականները կարծում են, որ ալկոհոլի ու հեպատիտի պատճառած վնասը լյարդին կարելի է նվազեցնել: Ամերիկացի մասնագետները եկել են այն եզրահանգման, որ կոլագենային շարակցական հյուսվածքի մեծացումը կարելի է դադարեցնել՝ արգելափակելով այն սպիտակուցը, որը նպաստում է այդ գործընթացին:
Մեծ քանակությամբ ալկոհոլն ու հեպատիտը հանգեցնում են լյարդի ֆիբրոզի առաջացման, որն էլ նպաստում է լյարդում շարակցկան հյուսվածքների ձևավորման: Կոլագենային շարակցական հյուսվածքների գերաճի և լյարդի կառուցվածքային ու ֆունկցիոնալ խանգարումների հետևանքով առաջանում է լյարդի ցիռոզ:
Սակայն ներկայում բժիշկները կարող են անել փոքր-ինչ ավելին, քան պարզապես բուժման նշանակումն է ու հիվանդի կենսակերպը փոխելը:
Սան Դիեգոյի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականներին հաջողվել է դադարեցնել շարակցական հյուսվածքների աճը՝ արգելափակելով սպիտակուցը, որն օրգանիզմում է հայտնվում բնական ճանապարհով և շատ օգտակար է առողջության համար:
Մասնագետները փորձարկել են այս մեթոդը լյարդի ցիռոզից տառապող մկների վրա՝ նրանց մի մասին տալով հատուկ քիմիկատ: Գիտնականները պարզել են, որ այն մկների օրգանիզմում, որոնք ստացել են քիմիկատը, ցիռոզը դադարել է զարգանալ, մինչդեռ մյուս մկների մոտ գրանցվել են լյարդի լուրջ վնասվածքներ:
Ուսումնասիրության ղեկավար բժիշկ Մարտինա Բակը հայտարարել է, որ նման բուժումը շարունակելու դեպքում հնարավոր կլինի գրեթե ամբողջությամբ վերականգնել վնասված լյարդը:
Նյութի աղբյուրը՝ med.tert.am