ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում կարուսելի նստատեղերի պոկվելու հետևանքով 1 մարդ է զոհվել, 7-ը՝ վիրավորվել (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

ԱՄՆ Օհայո նահանգի տոնավաճառներից մեկում կարուսելի անսարքության հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս 5-ը գտնվում են ծայրահեղ ծանր, 2-ը՝ կայուն վիճակում: 

Ինչպես հայտնում է nbc4i.com-ը, տուժածների ինքնության մասին տեղեկություն չկա, նշվում է միայն, որ մահացածը 18 տարեկան երիտասարդ է: Հայտնի է, որ վիրավորների մեջ կա 13 տարեկան երեխա, մնացածը մեծեր են:

Փրկարարների խոսքով՝ դժբախտ պատահարը տեղի է ունեցել Fire Ball կոչվող ատրակցիոնի փչանալու պատճառով: Դրա նստատեղերի մի մասն օդում գտնվելու ժամանակ պոկվել է:

Օհայոյի նահանգապետ Ջոն Կասիչը հայտնել է, որ տոնավաճառի բոլոր կարուսելները կփակվեն՝ նորից ստուգվելու նպատակով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular