ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նրա երազանքի կինը դառնալու 9 միջոց

ՖՈՏՈ

1. Զարմացրու նրան աշխատավայրում
Նրա սիրած ուտելիքը տար կամ պարզապես թարմ սուրճ: Նա կգնահատի դա եւ սիրված կզգա՝ իմանալով, որ մտածում ես իր մասին:

2. Շնորհակալություն հայտնիր նրան
Նա, հավանաբար, շատ բան է անում քեզ ու ձեր ընտանիքի համար, եւ նրա համար կարեւոր է, որ նկատես դա: Ամեն օր նրան «շնորհակալություն» ասելու առիթ գտիր:

3. Սեթեւեթիր նրա հետ
Դա կպահպանի ռոմանտիկան: Հաղորդագրություններ ուղարկիր, միայն ձեզ համար հասկանալի բառեր գտիր, որոնք կարող եք գործածել երեխաների եւ կողմնակի անձանց ներկայությամբ, բայց որոնց նշանակությունը միայն դուք կհասկանաք:

4. Ուսումնասիրիր նրա սիրո լեզուն
Հասկացիր, թե ինչպես է քո տղամարդն իրեն սիրված զգում, ինչ է դրա համար պետք, իսկ հետո համապատասխան քայլեր ձեռնարկիր:

5. Ընկերացիր նրա ընկերների հետ
Եթե նույնիսկ ամեն ինչ հարթ չլինի, նա կգնահատի քո ձգտումը՝ մտերմանալ այն մարդկանց հետ, որոնք կարեւոր են նրա համար:

6. Հետաքրքրություն ցուցաբերիր նրա հետաքրքրությունների հանդեպ
Փորձիր վայելել այն, ինչ նա է վայելում, եւ նա կգնահատի դա: Մտածիր այն մասին, որ դա միասին եք անում: Դա մերձեցնում է:

7. Հագիր այն, ինչ նրան դուր է գալիս
Հավանաբար գիտես, թե որ զգեստդ է նրան ամենաշատը դուր գալիս: Հավանաբար նկատել ես, թե երբ է նա առավել կրքոտ քեզ նայում: Նրան ավելի հաճախ շփացրու:

8. Նրան վերաբերվիր՝ ինչպես հարաբերությունների սկզբում
Հիշիր, թե ինչպես էիր ձգտում նրան հաճույք պատճառել, լավ տեսք ունենալ, ինչպես էիր նրան ցույց տալիս քո զգացմունքները:

9. Մի փոխվիր
Նա քեզ այդպիսին է սիրում, քեզ այդպիսին է ընտրել, ուրեմն պարզապես մնա այդպիսին:

Աղբյուրը՝ soulpost.ru

NEWS.am STYLE

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular