ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես էրոտիկ ամսագրեր էի գողանում ու վաճառում դպրոցում»․Ռոբերտ Պատինսոնը պատմել է մանկության ու առաջիկա ամուսնության մասին

ՖՈՏՈ

Life.Tert.am/Դերասան Ռոբերտ Պատինսոնը բավականին փակ կյանքով է ապրում։ Երկրպագուներին հասանելի չեն նրա անձնական կյանքի մասին տեղեկությունները։ Այնուամենայնիվ, երբեմն Ռոբերտն անկեղծանում ու որոշ մանրամասներ է պատմում։

 

Այսպես, վերջերս դերասանը հարցազրույց է տվել ու պատմել իր մանկության ու այժմյան հարաբերությունների մասին։ Այժմ դերասանը հանդիպում է Տալիա Բարների (երգչուհու կեղծանունը  FKA Twings է) հետ։ Նրանք ծանոթացել են 2014 թվականին, երբ Ռոբերտը բաժանվել էր դերասանուհի Քրիստիեն Ստյուարթից։ Նրանց հարաբերությունների մասին շատ բան հայտնի չէ, սակայն դերասանը նշել է, որ մոտ ապագայում նրանք ամուսնանալու են։

 

«Տալիան իմ հարսնացուն է։ Նա զարմանալի կին է, ասես ուրիշ մոլորակից լինի։ Շրջապատի մարդիկ ինձնից միշտ ինչ-որ որոշումներ ու արարքներ են սպասում, այդ պատճառով էլ երբեմն պետք է պարզապես անել այն, ինչ ցանկանում ես։ Հենց այս պատճառով էլ ես ու Տալիան գաղտնի ենք պահում մեր անձնական կյանքը»,- ասել է Պատինսոնը։

 

 

Ռոբերտը նաև խոսել է իր մանկության մասին։ Նա նշել է, որ բրիտանական էլիտար դպրոցում է սովորել, սակայն նրան հեռացրել են այդ դպրոցից։

 

«Այս մասին դեռ չեմ խոսել, բայց լսեք։ Ես էրոտիկ ամսագրեր էի գողանում ու դրանք վաճառում էի դպրոցում։ Դա վտանգավոր էր, սակայն ես շատ հանդուգն էի։ Մի անգամ որոշեցի ավելի շատ գողանալ ու վաճառողը բռնեց ինձ։ Նա ասաց, որ կարող եմ ընտրել՝ ոստիկանություն զանգել, թե ծնողներիս։ Ես նրան սխալ հեռախոսահամար տվեցի, սակայն նա կարողացավ ծնողներիս գտնել, իսկ հետո նաև դպրոց զանգահարեց։ Այս պատճառով էլ ինձ հեռացրին»,- ասել է Ռոբերտը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular