ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղրիմում դեֆորմացված գանգով երեխայի կմախք է հայտնաբերվել (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Ղրիմի Կերչ քաղաքի մոտակայքում գտնվող Կըզ-Աուլ գերեզմանատանը պեղումների ժամանակ հետազոտողները հայտնաբերել են մեկուկես տարեկան երեխայի մնացորդներ: Հատկանշական է, որ երեխայի գանգը զգալիորեն դեֆորմացված է և թվագրվում է մեր թվարկության երկրորդ դարին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով «Հնագիտություն» հիմնադրամին:

«Կըզ-Աուլ գերեզմանատան հետաքրքիր գտածոներից կարելի է նշել մեր թվարկության երկրորդ դարից մնացած երեխայի մնացորդները: Դրա առանձնահատկությունն այն է, որ բարբարոսական ավանդույթով թաղվածի գանգն ուժեղ դեֆորմացված է», - ասվում է հիմնադրամի կայքում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ թաղվածը պառկած է եղել գրունտային գերեզմանում՝ գլխով դեպի արևելք: Հնագետները ենթադրում են, որ մնացորդները պատկանում են մեկուկես տարեկան տղայի, քանի որ նրա գանգի վրա դեռևս առկա են գաղտունները:

«Համապատասխանաբար, նրա գլուխը դեֆորմացիայի է ենթարկվել անմիջապես ծնվելուց հետո: Գանգերի դեֆորմացիան առավել հաճախ հանդիպում է սարմատների մոտ (իրանալեզու ցեղեր), մասնավորապես՝ ուշ շրջանի, և իրենից ներկայացնում է նրանց նույնականացման նշաններից մեկը», - պատմել են հնագետները:

 

 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular