ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ են ցանկանում կանայք. երկու պատասխան

ՖՈՏՈ

Մենք ցանկանում ենք, որ դուք մեզ հետ ազնիվ լինեք

Եթե դուք կնոջը չեք համակրում, որը ձեզ է տալիս իր սիրտն ու հոգին, ասեք նրան այդ մասին։ Բավական է խաղալ նրա հետ՝ ինչպես խաղալիքի։ Նա կենդանի է, նա պարզապես ապրում է սրտի կանչով։ Կինը հուզական էակ է։ Թույլ սեռին տղամարդիկ այնքան էլ պետք չեն։ Չնայած տղամարդիկ այլ կերպ են կարծում։ Եթե ձեր զգացմունքները փոխադարձ չեն, բաց թողեք նրան։ Չէ՞ որ աշխարհում կլինի մեկ տղամարդ, որին նա իսկապես անհրաժեշտ է։ Եթե դուք նրան որպես «պահուստային տարբերակ» եք պահում, պետք չէ այդպես անել. գեղեցիկ աղջիկները շատ են, եւ դուք կարող եք «քասթինգ» կազմակերպել։ Եթե տեսնում եք, որ ձեր հարաբերությունները փակուղի են մտել, ասեք նրան այդ մասին։ Յուրաքանչյուր տղամարդ պետք է հասկանա, որ իրենց բոլոր նախկին զուգընկերուհիներն իրենց ոչ ադեկվատ չեն պահի՝ ինչպես ամերիկյան մելոդրամաների հերոսուհիները։ Աղջիկները չեն հետապնդում իրենց նախկին զուգընկերներին։ Բոլոր հարաբերությունները բարդ են, զգացմունքները շփոթմունք են առաջացնում, բայց պետք չէ հապճեպ եզրակացությունների հանգել։Նախ պետք է հասկանալ կնոջն ու այն, թե ինչ է նա ցանկանում։ Եթե դրանից ոչինչ դուրս չգա, ամեն դեպքում, երկուսդ էլ ազնվորեն փորձել եք կրկին հարաբերություններ կառուցել։ Ի վերջո, դուք շփման եւ եւս մեկ գեղեցկուհու հետ հարաբերությունների լրացուցիչ հմտություն ձեռք կբերեք, ինչը միայն դրական կազդի ձեր կենսփորձի վրա։ 

Մենք ուզում ենք, որ մեզ ցանկանան

Երբ գիտենք, որ ինչ-որ մեկը շատ է սիրում մեզ, ամբողջ հոգով ու մարմնով ցանկանում է մեզ, այնպիսի էներգիա ու ուժ են զգում, որին, ինպես թվում էր մեզ նախկինում, ունակ չէին։ Երբ գիտենք, որ մարդու վրա կախված է «իմը» պիտակը, մենք՝ կանայք, կայություն ենք զգում, ինչն աննկարագրելի զգացում է։ Մեզ դուր է գալիս, երբ մեզ զանգահարում են, գրում եւ նման այլ մանրուքներ։ Շատ կարեւոր է ունենալ մեկին, որի մոտ կարելի է գնալ, երբ քեզ վատ կամ միայնակ ես զգում։ Հարգելի տղամարդիկ, պատմեք մեզ ձեր զգացմունքների, երազանքների մտքերի ու գաղափարների մասին։ Փաստ չէ, որ դա կմոտեցնի ձեզ դրանց իրականացմանը, բայց փոխարենն ավելի մտերիմ կդարձնի սիրելի աղջկա հետ։

 

Աղբյուրը՝ Kleo

NEWS.am STYLE

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular