Դեւիդ Բեքհեմը ինքնագիր է թողել երկրպագուհու հետույքի վրա (ֆոտո)
ՖՈՏՈԴեւիդ Բեքհեմը մոտոցիկլետի սիրահար է: Ընկերոջ հետ Դեւիդը շրջագայում է Քալիֆորնիայում:
Քերնվիլում խանութներից մեկի մոտ կանգառի ժամանակ Բեքհեմին է մոտեցել մի երկրպագուհի եւ ինքնագիր խնդրել:
Հավանաբար, իր մոտ թուղթ չունենալով՝ աղջիկը Բեքհեմին խնդրել է ինքնագիր թողնել իր հետույքի վրա:
Ի դեպ, համացանցում լուրեր են պտտվում, որ Դեւիդն ու Վիկտորիան անձնական կյանքում խնդիրներ ունեն:
Ամուսինները, իբր, 10 մլն դոլար արժողությամբ Լոնդոնի իրենց տանն առանձին են ապրում:
Դեւիդն ու Վիկտորիան ամուսնացած են 18 տարի եւ, ներքին աղբյուրների համաձայն, ընտանիքը քայքայվում է, այդ պատճառով էլ Դեւիդն ԱՄՆ է մեկնել:
«Դեւիդն ու Վիկտորիան Լոնդոնի իրենց տանն առանձին հարկաբաժիններ են սարքել: Դեւիդին դուր են գալիս երեկույթները, իսկ Վիկտորիան տանել չի կարողանում աղմուկը: Նրանք հաճախ են վիճում»,- նշել է ներքին աղբյուրը: