ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


10 արտահայտություն, որ տղամարդիկ ասում են, երբ դավաճանում են

ՖՈՏՈ

1. «Ինչ է, ինձ դավաճանո՞ւմ ես»։ Տղամարդը կարող է ձեզ ստիպել մեղքի զգացում ունենալ, խանդոտ տղամարդու դեր խաղալ, մինչդեռ իրականում ընդամենը թաքցնում է իր անհավատարմությունը: Այդ դեպքում դուք կենտրոնացած կլինեք ձեր սերն ապացուցելու ուղղությամբ եւ համոզելու, որ չեք դավաճանել:

2. «Դու այնպիսին չես, ինչպես քեզ պատկերացնում էի»։ Նա կրկին փորձում է ամեն ինչ ձեզ վրա բարդել: Նա փորձում է ձեզ մեղադրել այն բանում, որ, իբր, խաբել եք իրեն՝ ուրիշ մեկը ձեւանալով: Եվ կրկին դուք շեղվում եք նման պահվածքի իրական պատճառներից:

3. «Ես ինքս կլվանամ իմ հագուստը»։ Սա կարող է հաճելի լինել, բայց եթե դա նրան նման չէ, ապա նա, հավանաբար, թաքցնելու բան ունի:

4. «Ես փոքր-ինչ երկար կմնամ գրասենյակում»։ Եթե ձեր տղամարդը միշտ աշխատամոլ է եղել, ուրեմն դա կարող է ճիշտ լինել: Բայց եթե աշխատավայրում երկար մնալը տարօրինակ է թվում, հնարավոր է՝ նա սիրուհի ունի:

5. «Չեմ հավատում, որ չես վստահում ինձ: Քո անվստահությունը կարող է փչացնել մեր հարաբերությունները»։ Հարաբերությունները փչացնում է անհավատարմությունը, ոչ թե անվստահությունը:

6. «Դու ամեն ինչ հորինում ես»: Նրան թույլ մի տվեք ձեզ ստիպել մտածել, որ հորինում եք:

7. «Մենք պարզապես ընկերներ ենք»: Եթե այդպես է, ուրեմն նրա համար դժվար չի լինի ապացուցել, որ իրենց հարաբերություններն ավելին չեն:

8. «Սա անմեղ ֆլիրտ է/Սա պարզապես նամակագրություն է»: Ամեն ինչ հենց սրանից է սկսվում: Եվ արտահայտություններ, որոնք ասվում են արդեն դավաճանության մասին հայտնի դառնալուց հետո:

9. «Ես դեռ սիրում եմ քեզ»: Դա կարող է զարմացնել, բայց անհավատարիմ տղամարդկանց մեծ մասն իսկապես շարունակում է սիրել իրենց կանանց:

10. «Ես չէի ուզում քեզ ցավ պատճառել»: Եվ սա նույնպես կարող է ճիշտ լինել: Դավաճանողները հաճախ եսակենտրոն են եւ կենտրոնացած են միայն իրենց ցանկությունների եւ կոնկրետ պահի պահանջմունքների վրա: Նա իսկապես չէր ցանկանում ձեզ ցավ պատճառել, նա պարզապես ցանկանում էր բավարարել իր պահանջները:

 

Աղբյուրը՝ Woman.ru

NEWS.am STYLE

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular