«Բորոդինո» գործարանը հայտնվել է սև ցուցակում. ֆինանսական խնդիրների պատճառով սնանկ է ճանաչվել. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պահածոների «Բորոդինո» գործարանը հայտնվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում: Ընկերությունը նշված ցանկում հայտնվել է այս տարվա փետրվարի 24-ից և կմնա մինչև օգոստոսի 24-ը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Հայաստանի «Բորոդինո» պահածոների գործարան»-ը խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթը, և գնման գործընթացի շրջանակում պահածոների գործարանը ներկայացրել է կեղծ տվյալ: Տեղեկացնենք, որ այս ընկերությունը ֆինանսական խնդիրների պատճառով սնանկ է ճանաչվել, և հիմա պետական գնումներին մասնակցելու իրավունքից առժամանակ զրկելն էլ ավելի կխորացնի նրանց ֆինանսական ծանր վիճակը:
Մինչ այդ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ իրանցի մի գործարար մտադիր է գնել պահածոների գործարանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: