ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրվա բաղադրատոմս. Խորոված հավի մսից

ՖՈՏՈ

Cooks.am

Բաղադրիչներ

 

Պատրաստման եղանակ

  1. Հավի փափկամիսը լվանում ենք, չորացնում և խորանարդաձև կտրատում։ Միսը լցնում ենք ամանի մեջ։
    xorovac-havi-msic-4
  2. Պատրաստում ենք մարինադը։ Ամանի մեջ ենք լցնում կետչուպը, մանանեխը, մեղրը, աղը և սոյայի սոուսը։
    xorovac-havi-msic-5
  3. Մարինադը լցնում ենք մսի վրա և լավ խառնում ենք։ 2 ժամով զով տեղ ենք դնում, որպեսզի միսը մարինացվի։
    xorovac-havi-msic-6
  4. Միսը լոլիկների հետ հաջորդաբար հագցնում ենք նախապես ջրում թրջած փայտիկների վրա։ Եթե փայտիկները չթրջենք, դրանք կայրվեն։
    xorovac-havi-msic-7
  5. Այսպես ամբողջ միսն ու լոլիկները փայտիկների վրա ենք հագցնում։
    xorovac-havi-msic-8
  6. Հավի խորովածները բուսայուղով պատված թավայի մեջ ուժեղ կրակի վրա տապակում ենք, բայց ոչ շատ երկար, մինչև միսը թեթևակի կարմրի։
    xorovac-havi-msic-9
  7. Այնուհետև բարձր կողքերով ձևամանի մեջ երկու հատ մետաղական շամփուր ենք դնում և հավի մսով փայտիկները շարում ենք շամփուրների վրա։ Ձևամանի մեջ մի քիչ ջուր ենք լցնում, այնուհետև հավով և լոլիկներով փայտիկները դնում ենք մինչև 190 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 30 րոպե ջեռոցում խորովում ենք։ 15 րոպե հետո խորովածները  ջեռոցից հանում ենք և շրջում, որից հետո ևս 15 րոպե ջեռոցում ենք թողնում։
    xorovac-havi-msic-10
  8. Հավով և լոլիկներով խորովածը պատրաստ է։ Բարի ախորժակ:xorovac-havi-msic-1
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular