Քիմ Քարդաշյանը գնացել է այն տուն, որտեղ ապրել է նախկին ամուսնու հետ
ՖՈՏՈՔիմ Քարդաշյանը գնացել է այն տուն, որտեղ ապրել է նախկին ամուսնու՝ բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ: Քիմն ու Քրիսն ամուսնացել են 2011 թվականի օգոստոսի 20-ին Մոնտեսիտոյում, իսկ 72 օր հետո՝ նույն տարվա հոկտեմբերի 31-ին, Քիմն ապահարզանի փաստաթղթեր ներկայացրեց:
Իր ընտանեկան ռեալիթի շոուի նոր սերիայի նկարահանումների համար 36-ամյա հայուհին գնացել է Բեւեռլի Հիլզի իր հին տունը. այժմյան տերերն այն վաճառում են 6 մլն դոլարով:
Քիմին ընկերակցել է տունը վաճառող ռիելթորը:
Ռեալիթի շոուի աստղը զարմացել է, որ նոր տանտերերը քիչ բան են փոխել առանձնատանը, եւ Քիմը շատ բան գտել է այնպես, ինչպես այն թողել է:
Հայուհին Snapchat-ում փոքրիկ տեսահոլովակ է հրապարակել:
«Գրողը տանի, սա այն լոգարանն է, մի հարցրեք, թե ինչ էինք անում այնտեղ»,- գրել է Քիմը:
Հայուհին այդ տունը գնել է 2010 թվականին 3.4 մլն դոլարով, իսկ 2013-ի նոյեմբերին վաճառել 4 մլն-ով:
«Աստված իմ, նրանք գնել են նաեւ իմ կահույքը, ամեն ինչ իր տեղում է՝ ինչպես նախկինում»,- ասել է Քիմը:
Տունը 5 ննջարան եւ 5 լոգարան ունի: