ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սա փիառ էր ամբողջ հայերի համար». ինչպես հայկական արտադրության կոշիկը հասավ Քիմ Քարդաշյանին

ՖՈՏՈ

Style.News.am-ը գրում է.

«Ուզում էինք՝ Քիմը եւս մեկ անգամ խոսեր հայերի մասին»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Անժել Աթոյանը, որն ամուսնու՝ Ռոբերտ Չախալյանի հետ, օրեր առաջ կոկորդիլոսի կաշվից կոշիկներ էր նվիրել Քիմ Քարդաշյանին:

Հայտնի հայուհին, ի նշան երախտագիտության՝ իր Snapchat-ի հետեւորդների հետ կիսվել էր նվերով.

«Այս կոշիկները հիասքանչ են: Այսօր փոստով դրանք ստացա հայ դիզայներներից՝ որպես նվեր: Հրաշալի են: Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ հագնելու»,- ասել էր Քիմը:

Մեզ հետ զրույցում Անժելն ասաց, որ ընտանիքով վերջերս են տեղափոխվել Միացյալ Նահանգներ: Այստեղ՝ Հայաստանում, նրանք կոշիկի արտադրություն ունեն, ցանկանում են բիզնեսը զարգացնել նաեւ ԱՄՆ-ում: Ասում է՝ Քիմ Քարդաշյանին կոշիկ նվիրելիս իրենց ընկերությունը գովազդելու միտում չեն ունեցել.

«Քանի որ Քիմն ամենահայտնի հայուհիներից է, ունի միլիոնավոր հետեւորդներ, ուզում էինք՝ Քիմը եւս մեկ անգամ խոսեր հայերի մասին: Մենք հատուկ չէինք նշել մեր կոշիկի ապրանքանիշը, որպեսզի գովազդ չարվի: Սա ավելի շատ փիառ էր ամբողջ հայերիս համար»,- ասաց Անժելը:

Ինչպե՞ս են ուղարկել նվերը Քարդաշյանին. Անժելը խոստովանում է՝ օգնել է հայկական ավանդական «խնամի-ծանոթ-բարեկամ» համակարգը:

«Նրան շատ դժվար է ինչ-որ բան փոխանցելը: Մենեջերն ընդհանրապես հրաժարվում է որեւէ բան վերցնել: Նրա տուն ուղարկել որեւէ բան նույնպես անհնար է, քանի որ նա սահմանափակված ելումուտով թաղամասում է բնակվում, եւ այնտեղ մտնել չես կարող»,- նշեց Անժել Աթոյանը:

Կոշիկների մեջ դաջված է «Հատուկ Քիմ Քարդաշյանի համար» գրությունը: Աշխարհահռչակ հայուհուն նվերը մատուցել են հայկական տարազի նախշով գործվածքով: Յուրաքանչյուր ոտքի կոշիկի համար մեկական կոկորդիլոս է «զոհ» գնացել, այսինքն՝ երկու կոկորդիլոս՝ մեկ զույգ կոշիկի համար: 

«Ամբողջովին ձեռքի աշխատանք է, որի համար ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Անդրեաս Քալանթարին: Կոշիկները 37 համարի են, արժեքը՝ 2000 դոլար», - ընդգծեց զրուցակիցս՝ հավելելով, որ, տեսնելով Քարդաշյանի արձագանքը, երկրորդ զույգ կոշիկն են պատրաստում, բայց թե ում են նվիրելու այն, չցանկացավ դեռ բարձրաձայնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular