Ատամի վզիկը մերկացե՞լ է. իմացիր՝ ինչպես լինդը հետ վերադարձնել
ՖՈՏՈMaria Avagyan
Լնդի հետաճը բերանի խոռոչի տարածված խնդիր է: Լնդի մերկացումն առաջացնում է անհարմարություն, զգայունություն, կարիես, ատամների թուլացում:
Քանի որ հիվանդությունն ինֆեկցիոն չէ և սուր ցավերով չի ուղեկցվում, մարդիկ անտեսում են այս խնդիրը:
Առաջարկում ենք պարզ և բնական բաղադրատոմսեր, որոնք կօգնեն արագ և արդյունավետորեն հաղթահարել այս խնդիրը:
Ինչով ողողել լնդերը բորբոքման դեպքում
Բերանի խոռոչի առողջության համար
1. Քնջութի յուղ
Շատ լավ պայքարում է բերանի խոռոչի բակտերիաների դեմ: 1 թ/գ յուղով ատամներդ ողողիր 3 րոպե: 3 շաբաթ անց կզգաս, որ լնդերդ ամրացան:
2. Լնդերի քսուքներ
Վերցրու 1 գդալ ձիթապտղի յուղ, ավելացրու 4 կաթիլ վարդի յուղ և խառնուրդը ներմերսիր լնդերիդ մեջ: Պրոցեդուրան կրկնիր օրական 3 անգամ 1 ամիս:
3. Բույսերի հյութեր
Լնդերի հիվանդության դեպքում կռատուկի արմատ են օգտագործում: Այն բլենդերով մանրացնում են, հյութ են քամում: Բացում են տաք եռացած ջրով 1:5 հարաբերակցությամբ: Բերանը պետք է ողողել 5 րոպե օրական 3 անգամ: Կուրսը 1 շաբաթ է տևում:
Կարելի է խաշած բազուկ օգտագործել: Դրանից պետք է մի կտոր կտրել, վրան եղեսպակի յուղ քսել և 20 րոպեով դնել լնդերին:
4. Հազարտերևուկ
Այս բուժիչ բույսը կապող և հականեխիչ ազդեցություն է ունենում, ինչն օգնում է լնդերի վնասման դեպքում: Բերանդ հազարտերևուկի եփուկով ողողիր օրական 1 անգամ և երբեք լնդերի հետ կապված խնդիրներ չես ունենա:
5. Էվկալիպտի յուղ
Որպես ողողելու միջոց օգտագործիր լնդերի գրգռվածությունը վերացնելու համար:
6. Ալոե վերա
Եթե ատամի պարանոցը մերկացած է, լնդիդ երկայնական կտրված ալոեի տերև դիր 15 րոպեով: Բորբոքումը չի տարածվի առողջ հատվածների վրա:
7. Կոկոսի յուղ
Կոկոսի յուղը որպես ատամի մածուկ են օգտագործում՝ մի քիչ սոդա ավելացնելով: Այս խառնուրդն ամրացնում է լնդերը և սպիտակեցնում է ատամները:
8. Մեղվաբուծական մթերքներ
Մեղվահացը շատ օգտակար է: Ծամիր առավոտյան և երեկոյան 15-ական րոպե 10 օր:
Լնդերի տնային բուժումն ավելի երկար կտևի բժշկի չդիմելու դեպքում: