ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպիսին են կենդանակերպի նշանների՝ սիրահարված տղամարդիկ

ՖՈՏՈ

Խոյ

Կրքոտ և երբեմն զզվեցնող Խոյ տղամարդը առաջին հանդիպման ժամանակ կհասկացնի ընտրյալին, որ սիրահարված է։ Այս  տղամարդը բացարձակ սպասել չի սիրում։ Իր սերը նա կարտահայտի կնոջ հանդեպ ուշադրության, թանկարժեք իրերի, գեղեցիկ հաճոյախոսությունների, ռեստորանների միջոցով, ինչից հետո ինտիմ կպահանջի   իր ընտրյալից։

Ցուլ

Ցուլ տղամարդը շատ ընտրողական է և պահանջկոտ և սրտի տիկնոջը երկար է ընտրելու։ Իսկ ընտրելուց հետո դեռ երկար ժամանակ հետևելու է իրեն, որպեսզի համոզվի որ չի սխալվել։ Ընտրությունը կայացնելուց հետո Ցուլը առաջին հերթին կարգի կբերի իր արտասքին տեսքը, ինչից հետո ընտրյալի համար անմոռանալի հանդիպում կկզամակերպի՝ մոմերով, գինիով և ծովամթերքով։

Երկվորյակներ

Այս տղամարդիկ այնքան անկանխատեսելի են, որ կռահել, թե ինչպես են իրենք վարվում որևէ իրավիճակներում պարզապես հնարավոր չէ։ Սովորաբար այս տղամարդիկ այդքան էլ ուշադիր և սիրալիր չեն։ Հաճախ իրենք գայթակղում են կանանց իրենց անկեղծ հումորով և համատեղ գեղեցիկ ապագայի մասին զրույցներով։

Խեցգետին

Խեցգետինները նուրբ են և անվճռական, ինչպես երեխաները։ Իրենք ամիսներ, տարիներ շարունակ կարող են պտտվել ընտրյալի շուրջ և չխոստովանել զգացմունքները։ Այս նշանի տղամարդիկ հաճախ ակտիվ և նախաձեռնող կանանց թակարդն են ընկնում։

Առյուծ

Այս տղամարդիկ շատ արագ են սիրահարվում և սովորաբար առաջին վայրկյաններից են հասկանում, որ ընտրյալը հենց այն կինն է, որի մասին իրենք երազել են։ Ընտրյալի ուշադրությունը գրավելու համար Առյուծը առանց ամաչելու սկսում է գովաբանել ինքն իրեն և փորձում է ընդգծել իր անձը այլ տղամարդկանց  միջև։ Նա անպայման կվստահեցնի կնոջը, որ իրենից լավը գոյություն չունի և որ կինը պետք է շնորհակալ լինի, որ Արարիչն իրեն այսպիսի պարգև է ուղրկել։

Կույս

Կույսերը շատ զգույշ են և քաղաքավարի սիրային հարցերում։ Իրենք երկար են հետևում կնոջը և որոշ ժամանակ անց միայն սկսում են սիրահետել։ Կույսերը գումար չեն շռայլում, որպեսզի ապացուցեն իրենց սերը։ Իրենք լավ դիվանագետներ են և շատ հեշտ ընտրյալին կհամոզեն, որ իրենք լավ ամուսին կլինեն։

Կշեռք

Կշեռք տղամարդիկ, որպես կանոն, սիրված են կանանց կողմից , քանի որ  խարիզմատիկ են և գրավիչ։ Սակայն, չնայած համընդհանուր սիրո  և գրավչության առկայությանը, երազանքի կնոջ հետ ամուր հարաբերություններ   ստեղծել միշտ չէ, որ հաջողվում է։ Սիրահարված Կշեռքը նուրբ է և քնքուշ։ Սիրահարվելով իրենք չափից ավելի մասնակցություն են ցուցաբերում  կնոջ կյանում և փորձում են ամբողջ ժամանակն իրեն տրամադրել։ Սակայն, ցավոք, շատ արագ են փոփոխում կանանց, ինչի պատճառով էլ դժվարություններ են ունենում անձնական կյանքում։

Կարիճ

Կարիճները նպատակ են դնում և հասնում են դրան ցանկացած ճանապարհով։ Եթե այս տղամարդիկ սիրահարվում են, ապա հավանական է , որ ընտրյալին առաջարկություն է սպասվում։ Կարիճը տատանվողներից չէ։ Կարիճի ընտրյալին սպասվում են վարդերի հսկա փնջեր, սերենադներ, թանկարժեք ռեստորաններ և այլ հաճելի անակնկալներ։ 

Աղեղնավոր

Այս տղամարդիկ հաճախ սիրահարվում են այն կնոջը, որն իրենց կողքով անցավ և նույնիսկ չշրջվեց։ Գաղտնիք չէ, որ Աղեղնավորները հաճախ են սիրահետում և հասնում ամուսնացած կանանց ։ Իրենց համար դա խաղ է, որից իրենք միշտ հաղթող են դուրս գալիս։ Սիրած կնոջ համար պայքարում իրենք պատրաստ են նվաճել ցանկացած բարձրունք և երկնքից հանել սիրելիին դուր եկած աստղը։

Այծեղջյուր

Այծեղջյուրը սովորաբար պահպանողական է և զուսպ։ Իր զգացմունքների մասին նա ոչ ոքի չի պատմում։ Երբ նա սիրահարվում է, աշխատում է որքան հնարավոր է մոտ լինել ընտրյալին և , այսպես ասած, խցկվել նրա առօրյան։ Անշուշտ, այս տղամարդը կկսիվի ընտրյալի հետ իր գործնական հաջողություններով։  Այծեղջյուրի հետ հանդիպումները նման են գործնական բանակցությունների։ Այս տղամարդը ժլատ է զգացմունքների հարցում, սակայն ֆինանսապես ապահովված է , ինչը թույլ է տալիս իրեն պարգևել ընտրյալին անհոգ ապագա։

Ջրհոս

Ջրհոսները հմայիչ են և հաճելի շփման մեջ։ Աներևակայելի թվով երկրպագուհիներ ունեն։ Սակայն ընտրում են նրան, որն ընդհանրապես իրենց կողմ չի նայում։ Խելացի և հոգատար Ջրհոսը երբեք չի հանձնվի, եթե կինն առաջին տեղն է զբաղեցնում իր սրտում։ Նա վճռականորեն և հաստատուն , սակայն դանդաղ քայլերով  կսկսի նվաճել նրան՝ օգտագործելով միաժամանակ իր խարիզման և կյանքի հարուստ փորձը։

Ձկներ

Ձկները սովորաբար սիրահարվում են որոշ ժամանակ շփվելուց հետո։ Իրենց ընտրյալը կարող է լինել գործընկերը, կամ ընկերների մտերիմը։ Գայթակղում են Ձկները իրենց ուշադրությամբ , հոգատարությամբ և նվերներով։ Ձկները աներևակայելի զգայուն են և սենտիմենտալ,  այդ պատճառով էլ սիրով կշփվեն կնոջ հետ ամենանվիրական և անձնական թեմաների շուրջ և կկիսեն նրան հետ բոլոր անհանգստությունները։

 




 Նյութը՝  Flytothesky.ru

NEWS.am STYLE

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular