Իվանկա Թրամփին «բռնացրել» են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից առաջ մեքենայում նախապատրաստվելիս (լուսանկարներ)
ՖՈՏՈՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դուստր և օգնական Իվանկա Թրամփը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Հաղորդվում է, որ Իվանկա Թրամփն ու Անտոնիու Գուտերեշը քննարկել են «ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր»։ Նրանց համատեղ ճաշկերույթն անցկացվել է Համաշխարհային բանկի կողմից կանանց ձեռներեցության զարգացման նոր հիմնադրամի գործարկումից հետո։
Հանդիպման ավարտին ԱՄՆ նախագահի դուստրը չի մեկնաբանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումը։
Իսկ մինչ այդ, նախագահի դստերը «բռնացրել» են ՄԱԿ-ի ղեկավարի հետ հանդիպմանը գնալիս մեքենայում նախապատրաստվելիս՝ շրթներկ քսելիս։ Լուսանկարները ներկայացնում է The Daily Mail-ը։