ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջավախքում սեփական տանը սպանված են հայտնաբերել ընտանիքի մորն ու երեք երեխաներին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում հուլիսի 10-ին սեփական տան մեջ մահացած հայտնաբերվել են հայ ընտանիքի չորս անդամներ`37-ամյա մայրը` Օֆելյան եւ երեք երեխաները` 7, 16, 18-ամյա Սերյոժան, Ասյան եւ Արմինեն: NEWS.am-ի տեղեկություններով, Քաչոտյաններին մի քանի օր անց մահացած հայտնաբերել է հարեւանը:

Նախնական տեղեկություններով, հանցագործը մորն ու աղջիկներին սպանել է բութ գործիքի հարվածներով, իսկ տղային խեղդամահ է արել:

Մահացածներին գտնելու պահին տան իրերը` սեղան ու աթոռները հատակին ընկած են եղել, իսկ տունը ծխից մրոտված:

Նշենք, որ ընտանիքի հայրը` Վաղինակ Քաչոտյանը, Ռուսաստանի Դաշնությունում է` արտագնա աշխատանքի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular