ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը կշարունակի Ադրբեջանին սպառազինություն մատակարարել. ՌԴ դեսպան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումներն իրականացվում են կնքված պայմանագրերի համաձայն: Այս մասին ANS TV-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը, հաղորդում է haqqin.az-ը:

Վ. Դորոխինը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ կկնքվեն սպառազինության մատակարարման նոր պայմանագրեր:

ՌԴ դեսպանը մեկնաբանել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցը Բաքու: Դորոխինն ասել է, որ ռուս առաջնորդը ամեն տարի Ադրբեջան է մեկնում, եւ որ այս տարի բազմաթիվ հարցեր կան, որ նա քննարկելու է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ:

«Շատ հարցեր են կուտակվել, որոնք պետք է քննարկեն երկու երկրների նախագահները: Պուտինը դատարակաձեռն չի գալիս: Ադրբեջանում եւս պատրաստվում են այդ հանդիպմանը: Կվերլուծվի, թե ինչ է արվել եւ ինչ պետք է դեռ արվի: Կտրվեն նոր հանձնարարականներ:

Հետեւաբար ՌԴ նախագահի այցը կկրի ոչ թե ցուցադրական, այլ աշխատանքային բնույթ: Ինչպես նախագահների մյուս հանդիպումները, այս հանդիպումը եւս իր ներդրումը կունենա ռուս-ադրբեջանական հարաբերություններում»,- ասել է Վ. Դորոխինը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular