Ձեր բնավորության ամենավանող գծերը ըստ կենդանակերպի նշանի
ՖՈՏՈMediaMag.am-ը գրում է.
Ինչպես բոլորը՝ դուք նույնպես ունեք թերություններ: Դուք իդեալական չեք և ձեր մեջ կա մի բան, որ վանում է մարդկանց: Սակայն վատ չէր լինի իմանալ, թե ի՞նչն է, որ մարդիկ ձեր մեջ չեն ընդունում:
Եվ այսպես, եկեք տեսնենք, թե ձեր բնավորության ո՞ր գիծն է, որ անտանելի է և ոչ դուրեկան շրջապատող մարդկանց համար:
Խոյ
Դուք անզուսպ մարդ եք: Ձեր բարկությունը կարճատև է, բայց երբ բարկանում եք, ապա հարձակվում եք բոլորի վրա, ով կհայտնվի այդ պահին ձեր կողքին: Ձեզ շատ հեշտ է հունից հանել և ձեր էմոցիոնալ բռնկումները անկեղծ՝ վախեցնում են: Ճիշտ է, դուք անմիջապես սառչում եք, սակայն շրջապատող մարդկանց մոտ նստվածքը մնում է շատ երկար: Նախքան բարկանալը, մի լավ մտածեք, ինչպե՞ս է դա ազդում այլ մարդկանց վրա:
Ցուլ
Դուք պասիվ եք: Երբեմն ձեզ ստիպել ինչ-որ բան անել նույնն է, ինչ հսկայական քարը լեռան գագաթ գլորել: Դուք գերադասում եք նստել սովորական դարձած ճահճում և սպասել, որ ինչ-որ բան ինքն իրեն կընկնի ձեր ձեռքը, այլ ոչ թե ինչ-որ բան անել դա ստանալու համար: Ցավոք, բայց տիեզերքը այդպես չի աշխատում, իսկ ձեր պասիվությունն ու ոչ ճկունությունը նյարդայնացնում է:
Երկվորյակ
Դուք անվստահելի եք: Դուք չեք ցանկանում լինել այդպիսին և դա անում եք ոչ մտածված, սակայն դա փաստ է: Դուք ուշանում եք, ձեզ վրա պարտականություններ եք վերցնում և չեք անում, խոսք եք տալիս, բայց չեք կատարում: Պարզ է, որ դուք չեք ցանկանում հիասթափեցնել ոչոքի, բայց դուք պետք է լինեք ոչ միայն իրատես այն հարցում թե ինչ եք կարող և ինչ չեք կարող, այլ նաև ազնիվ ինքներդ ձեր հանդեպ:
Խեցգետին
Դուք չեք կարողանում երջանիկ լինել և չեք թողնում ձեզ երջանիկ լինել: Յուրաքանչյուր դրական իրավիճակում դուք ինտուիտիվ կերպով խաբեություն, մեջքից հարված եք սպասում: Նաև չեք հավատում յուրաքանչյուր նախաձեռնության լավ արդյունքին՝ նրանում անպայման փնտրելով որևէ անհնարինություն: Դուք ոչ միայն ինքներդ ձեր կյանք չեք թողնում երջանկությունը, այլ նաև անում եք դա ուրիշների հետ:
Շարունակությունն՝ այստեղ.