ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենատարածված երազները և դրանց նշանակությունը

ՖՈՏՈ

MediaMag.am-ը գրում է.

Գոյություն ունեն երազների ամենատարածված սյուժեներ։ Հավանաբար դրանցից մեկը դուք նույնպես տեսել եք։ Իսկ ի՞նչ են դրանք նշանակում։

 

 

 

Երազները՝ մարդու աշխարհի մասին պատկերացումների, կյանքի իրական իրադարձությունների, շրջապատող մարդկանց հետ հարաբերությունների արտացոլումն են։ Երազում դուք կարող եք ապրել և զգալ զգացմունքների ամբողջ գամման, զգալ և հիշել, համը, հոտը, գույնը։ Ամենավառ երազները տեսնում են ստեղծագործ մարդիկ, իսկ ահա սև-սպիտակ երազները ավելի հատկանշական են ռացիոնալ, խելքով, այլ ոչ զգացմունքներով շարժվող մարդկանց։

Երազում մեր ենթագիտակցությունը վերամշակում է ամբողջ տեսածն ու ապրածը, օգնելով ուղեղին ազատվել գերլարվածությունից։ Սակայն ամենատպավորիչ և ցնցող երազները՝ մարգարեական, զգուշացնող երազներն են։ Դրանք ցույց են տալիս, թե ինչպես խուսափել պրոբլեմներից, կանխարգելել վտանգը, հեռանալ անցանկալի իրավիճակից։ Այդպիսի երազներում հաճախ տեսնում են աղետներ, վնասներ, վթարներ և ամեն ինչ՝ ինչ կապված է ավերածությունների հետ։

Իրականության հետ կարող են համըկնել որոշ սյուժեներ։ Օրինակ, երազում մարդու գնալը, ավելի հաճախ նախազգուշացնում է հարաբերությունների խզում, և ավելի լավ է նախապես փորձել զերծ մնալ կոնֆլիկտներից։ Ամուսնության առաջարկը զգուշացնում է փոփոխություններ անձնականում, և ցույց է տալիս երկարատև միություն, ամուսնություն, նոր ծանոթություն։

Գոյություն ունեն երազների ամենատարածված սյուժեներ։ Հավանաբար դրանցից մեկը դուք նույնպես տեսել եք։ Իսկ ի՞նչ են դրանք նշանակում։

Հետապնդում

Նշանակությունը. երազը պետք է մեկնաբանել պրակտիկորեն բառացի։ Մեր կյանքում գոյություն ունի պրոբլեմ, որի համար դուք չեք կարողանում լուծում գտնել և չգիտեք ինչպես պայքարել։

Ատամ կորցնել

Նշանակությունը. ատամը խորհրդանշում է ուժ և վստահություն։ Երազում ատամ կորցնելը նշանակում է, որ ի հայտ է եկել մի իրավիճակ, որը քայքայում է ձեր վստահությունը։

Մերկ լինել ամբոխի մեջ

Նշանակությունը. ձեր կողմից ընտրված հագուստը, ցույց է տալիս այն կերպարը, որը դուք հաղորդում եք շրջապատող մարդկանց։ Հետևաբար դրա բացակայությունը ցույց է տալիս ձեր խոցելիությունը և անպաշտպանվածությունը կյանքում։

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular