Ցույց տվեք մեզ Ձեր ժպիտը, իսկ մենք կասենք՝ կվերցնե՞ն Ձեզ աշխատանքի, թե՞ ոչ
ՖՈՏՈMediaMag.am-ը գրում է.
Մարմնի լեզվի օգնությամբ մենք ունակ ենք շատ բաներ արտահայտել, որոնց մասին չենք կարող (կամ չենք ուզում) ասել բառերով: Հոգեբանները՝ մասնագիտացած այդ ոլորտում, կարող են շատ բան պատմել մարդու մասին, ընդամենը հետևելով մարդու ժեստերին և դիմախաղերին (միմիկաներին):
Բացի դրանից, մարմնի լեզուն մեծ նշանակություն ունի աշխատանքի ընդունվելու համար հարցազրույցների ժամանակ: Այսօր աշխատակազմի մենեջերները ուշադրություն են դարձնում ոչ միայն մասնագիտական փորձին, այլ նաև ձեր կեցվածքին և միմիկաներին: Այս հոդվածում մենք կպատմենք, թե ինչ կարող է պատմել Ձեր ժպիտը Ձեր կարիերայի մասին:
Գոյություն ունի ժպիտի երեք տեսակ՝ երկակի, մեկական և ասիմետրիկ: Եկեք հասկանաք, թե ինչ է նշանակում դրանցից յուրաքանչյուրը:
Երկակի
Մարդիկ, ում ժպիտը ուղեկցվում է երկակի ծալքերով՝ միաժամանակ կարող են աշխատել մի քանի ոլորտներում: Ժպիտի այդ տեսակը առավել հաճախ հանդիպում է այն մայրերի մոտ, ովքեր իրենց հիմնական աշխատանքին են և աշխատում են նաև տանը: Այսպիսով՝ այն բնորոշ է բոլոր այն մարդկանց, ովքեր ունակ են կատարել մի քանի աշխատանք:
Մեկական
Մեկական ծալքերով ժպիտը նույնպես վկայում է անհավատալի աշխատասիրության մասին: Եթե դուք սովոր եք ժպտալ լայն և բաց բերանով՝ դա խոսում է այն մասին, որ Ձեր աշխատանքում դուք պատրաստ եք մինչև վերջ տքնել:
Շարունակությունն՝ այստեղ.