ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 պատճառ՝ առավոտյան նախավարժանքով զբաղվելու համար. այն ազդում է ամբողջ օրվա վրա

ՖՈՏՈ

BlogNews.am/Դուք հիանո՞ւմ եք այն ընկերներով ու գործընկերներով, ովքեր մինչև գրասենյակ գալը հասցնում են մարզվել։ Այդ դեպքում ինչո՞ւ ինքներդ էլ չեք հետևում նրանց օրինակին։ Երևի Ձեզ մոտիվացիա է հարկավոր, ուրեմն՝ ճիշտ տեղում եք։

Դուք իսկապես անում եք դա

Այն, ինչ նախօրոք պլանավորված է, արվում է, ու սա կրկնակի ճիշտ է առավոտյան։ Առավոտյան մարզանքի ամենամեծ առավելությունն այն է, որ երբ դա անում եք օրվա սկզբում, այն դառնում է առաջնայնություն։

Դուք ավելի ուրախ կլինեք

Օրը մարզվելով սկսելը բարձրացնում է էնդորֆինի քանակությունը, ինչը թույլ է տալիս Ձեզ ավելի լավ տրամադրվել թե՛ աշխատանքին, թե՛ հարաբերություններին։ Այն զգացողությունը, որ Դուք հասցրել եք առավոտյան մարզվել, Ձեզ ավելի ինքնավստահ է դարձնում ու կտա հավելյալ էներգիա։

Դուք ավելի լավ կսնվեք

Առավոտյան նախավարժանքն ախորժակ է բացում։ Միևնույն ժամանակ, Դուք նախընտրում եք առողջ սնունդ, քանի որ չեք ուզում ջուրը գցել Ձեր կատարած ամբողջ աշխատանքը։

Ավելի շատ ժամանակ կունենաք շփվելու համար

Մարզանքն առավոտյան շուտ անելով՝ երեկոյան ժամանակ կունենաք ընկերներին հանդիպելու, նրանց հետ լավ ու հաճելի ժամանակ անցկացնելու։

Դուք ավելի լավ կքնեք

Առավոտյան մարզանքը էներգիայի հոսք է տալիս, որն օրվա ընթացքում աստիճանաբար պակասում է։ Սա նշանակում է, որ գիշերը գլուխը բարձին դնելուն պես միանգամից կքնեք. քնի որակը ևս կբարձրանա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular