ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտնականները նշել են, թե օրական որքան է հարկավոր քնել ճարպակալումից խուսափելու համար

ՖՈՏՈ

Լիդսի համալսարանի գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ այն մարդիկ, որոնք միջինում օրական քնում են 6 ժամ 3 սմ-ով ավելի լայն գոտկատեղ ունեն, քան նրանք, որոնք քնում են 9 ժամ: Մասնագետները նման եզրահանգման են եկել ավելի քան 1600 մարդու կենսակերպն ուսումնասիրելու արդյունքում:

 

Գիտանականները հետազոտել են ոչ միայն կապը քնի տևողության, սննդակարգի ու մարմնի զանգվածի միջև, այլև այնպիսի ցուցանիշները, ինչպիսին են զարկերակային ճնշումը, արյան մեջ խոլեստերինի ու շաքարի մակարդակները և վահանաձև գեղձի գործառույթը:

 

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե մարդը քիչ է քնում, ապա նրա օրգանիզմում նվազում «լավ» խոլեստերինի մակարդակը, ինչի հետևանքով բարձրանում է սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը: Յուրաքանչյուր մարդու համար քնի տևողության նորման շատ անհատական է, քանի որ լիարժեք հանգստանալու համար տարբեր մարդկանց հարկավոր է քնի տարբեր տևողություն: Սակայն գիտնականներն, այնուամենայնիվ, նշում են, որ միջինում մարդիկ պետք է քնին հատկացնեն օրական 7-9 ժամ:

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular