«Ես նրանց հարսանիք եմ նվիրել»․ Քրիստինա Օրբակայտեն` որդու հարսանիքը կազմակերպելու մասին
ՖՈՏՈLife.Tert.am/Վերջերս Ալլա Պուգաչովայի թոռը՝ 26-ամյա երգիչ Նիկիտա Պրեսնիկովն ամուսնացել է իր ընտրյալի՝ Ալյոնա Կրասնովայի հետ։ Հարսանիքին ավելի քան 150 մարդ է ներկա եղել։
Woman-ը գրում է, որ հարսանիքը տարվա իրադարձություն է դարձել։ Նիկիտայի մայրը՝ Քրիստինա Օրբակայտեն, հայտնել է, որ ինքն է այդ ամենը կազմակերպել։
«Ես նրանց հարսանիք եմ նվիրել։ Ամեն բան ես եմ կազմակերպել։ Բացի այդ, ես այնտեղ երգել եմ` չնայած դա ծրագրված ելույթ չէր»,- ասել է Օրբակայտեն։
Երգչուհին նշել է, որ հարսանիքի կազմակերպչական հարցերում հաշվի է առել նորապսակների ու նրանց ընկերների երաժշտական նախապատվությունները։ Նրանք սիրում են ռոք ու R'n'B ոճերը, այդ պատճառով էլ հարսանիքին ելույթ են ունեցել Nervi խումբը, Մարսելն ու Քրիստինա Սին։