Ովքեր են ալֆա-, բետա- և օմեգա-տղամարդիկ: Եվ ո՞ր տիպին է պատկանում ձեր տղամարդը
ՖՈՏՈMediaMag.am-ը գրում է.
Եթե երբևէ լսել եք «ալֆա-արու» հասկացությունը, ապա ամենայն հավանականությամբ պատկերացումներում ունեցել եք որոշակի տղամարդու պատկեր, ով համապատասխանում է այդ տերմինին: Ժամանակն է իմանալ, թե ինչից է ամեն ինչ սկսել:
Մի անգամ կենդանաբան Դեվիդ մեխը ուզումնասիրում էր գայլերի ոհմակի կառուցվածքը: Նա եկավ այն եզրահանգման, որ ոհմակը գլխավորում է առաջնորդը, որին պետք է անվանել ալֆա-արու: Հետագայում կենդանաբանը ավելի հարմար գտավ առաջնորդին անվանել գայլերի հայր: Բայց այնուամենայնիվ մարդկանց ավելի շատ դուր եկավ ալֆա, բետա և գամա բաժանման գաղափարը:
Բոլոր նրանք ունեն իրենց տարբերակիչ հատկանիշները, ըստ որոնց այսօր խիզախորեն կարելի է բաժանել նաև տղամարդկանց:
«Ալֆա»
Քանի որ սա հունական այբուբենի առաջին տառն է, ապա ակնհայտ է, որ ալֆա-արուներ անվանում են տղամարդկանց, ովքեր զբաղեցնում են բացառապես դոմինանտ դերեր: Նրանք իշխանասեր են, ինքնավստահ, ունակ են իրենց ետևից տանել ամբոխը, զբաղեցնել ղեկավարող պաշտոններ և կառուցել սեփական «կայսրությունները»: Նրանք ունեն ուժեղ սեքսուալ լիբիդո, կրքոտ են և շատ կրակոտ: Ալֆա-արուները քչախոս են և անկախ, նրանք կարողանում են պաշտապել իրենց և գրավել բոլորի ուշադրությունը:
«Բետա»
Նրանք ալֆա-արուների մտերիմ ընկերներն են: Սխալ է ասել, որ բետաները դոմինանտ բոլորովին չեն լինում: Երբ մոտակայքում չկան ալֆաներ, ապա նրանք խիզախորեն զբաղեցնում են գրեթե նույն դիրքը: Նրանք խելացի են, աշխատասեր և հաջողակ: Նրանք ավելի քիչ կոնֆլիկտային են, այդ պատճառով նրանցից չեն վախենում: Բետա-արուները ընտանիքի հրաշալի տղամարդիկ են, ովքեր պատրաստ են ամեն ինչ անել հանուն հարազատների և մտերիմների: Պետք է նշել, որ հենց բետաներն են կազմում տղամարդկանց մոտ 80%-ը:
Շարունակությունն՝ այստեղ.