ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


10 բան, որ հարուստ մարդիկ այլ կերպ են անում

ՖՈՏՈ

MediaMag.am-ը գրում է.

Ժամանակակից աշխարհում նկատվում է բարձր սոցիալական մոբիլություն՝ ինչը նշանակում է, որ տեսականորեն, յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ հարուստ և հաջողակ: Սակայն շատ հաճախ, հարստության ճանապարհին խոչընդոտ կարող են հանդիսանալ մեր իսկ սովորություններն ու մտածելակերպը:

 

Զուր չէ, որ գոյություն ունի աղքատության և հարստության հոգեբանություն հասկացությունը: Եկեք պարզենք, թե ինչ սովորություններով են տարբերվում հարուստ մարդիկ:

 

1. Նրանք իրենց առջև դնում են հստակ ֆինանսական նպատակներ

Որոշ մարդիկ սովորել են չհետևել իրենց բանկային հաշվեհամարի վրա գտնվող փողերը և կարող են դրանք մինչև վերջ ծախսել: Հարուստները՝ հաշվարկում են իրենց շահույթն ու ծախսը: Բացի դրանից նրանք իրենց առջև դնում են հստակ ամենամյա, ամենամսյա և նույնիսկ ամենշաբաթյա նպատակներ՝ կապված, թե որքան նրանք պետք է վաստակեն և որքան կարող են իրենց թույլ տալ ծախսել:

2. Նրանք խնայողություններ են անում

Հայտնի բիզնես մագնատ Ուորներ Բուֆֆեթը ասում էր. «Ծախսիր այն, ինչ քեզ մոտ մնացել է խնայողությունից հետո»: Ստեղծեք դեպոզիտ, որը ձեր հաշվից որոշակի գումար կհանի՝ նախքան դուք կհասցնեք այն ծախսել:

3. Նրանք մտածում են ապագայի մասին

Իհարկե, հենց հիմա, հենց այս պահին հաճույք ապրելու գայթակղությունը միշտ էլ բավական մեծ է: Այդպիսին է մարդու բնույթը: Այդ իսկ պատճառով մենք կոչ չենք անում զերծ մնալ կյանքի ուրախություններից: Սակայն փորձեք մտածել ավելի լայն և փողի մասին մտածել ապագայի հեռանկարներով: Դրա համար ներդրեք, խնայեք գումարը դեպոզիտներում, հետևեք շուկայի վիճակին, որպեսզի իմանաք, թե որ բանկին կարելի է վստահել և որում է ավելի շահավետ պայմաններ: Բացի դրանից փորձեք զերծ մնալ չմտածված ծախսերից:

4. Նրանք հաշվարկում են, թե որքան են վաստակում ժամում, այլ ոչ թե ամսում

Այս փոքրիկ խորամանկությունը կօգնի ձեր ֆինանսական գործերը ավելի մտածված կատարել: Այժմ բոլոր գնումները ձեզ համար կդառնան ոչ թե աբստրակտ ինչ-որ գումար, այլ ձեր աշխատանքի ժամերը, ձեր կյանքի թանկարժեք ժամերը: Բացի դրանից, այդպիսի մոտեցումը կարող է ձեզ մոտիվացնել՝ հեռուստացույց դիտելու փոխարեն, ավել ժամ անցկացնել աշխատավայրում:

5. Նրանք ծախսում են ավելի քիչ, քան վաստակում են

Պետք չէ ձգտել ի ցույց դնել սեփական փողերը: Մարդիկ, ովքեր ինքնուրույն են ստեղծել իրենց կարողությունը, երբեք իրենց գումարը չեն ներդնի ճոխությունների, անչափ թանկարժեք ավտոմեքենաների և զգեստների վրա: Փողը ներդրեք շատ ավելի կարևոր բաների վրա:

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular