ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քիմ Քարդաշյանի ընկերության դեմ դատական հայց են ներկայացրել. հայուհուց 100 միլիոն դոլար են պահանջում

ՖՈՏՈ

Քիմ Քարդաշյանը հերթական տհաճ պատմության կենտրոնում է հայտնվել։ Երբ դու միլիոնավոր դոլարներ ունես, կան նաեւ այնպիսի մարդիկ, որոնք ցանկանում են դրանք խլել։

TMZ-ը գրում է, որ հայուհուն պատկանող Kimsaprincess, Inc. ընկերության դեմ (արտադրում է LuMee լուսարձակող սմարթֆոնները) դատական հայց է ներկայացրել ոմն Հուշման Հարունին, որը պնդում է, թե Քիմն իրենից գողացել է լուսարձակող սմարթֆոնների գաղափարը։

Հարունին նաեւ 2013 թվականին պատենտավորել է իր հայտնագործությունը՝ որպես «բջջաին հեռախոսում ինտեգրված լույս արձակող սարքավորում», որը համապատասխանում է ռեալիթի շոուի 36-ամյա աստղի ընկերության արտադրած LuMee սմարթֆոնին։

Այժմ Հարունին 100 մլն դոլար է պահանջում իր գաղափարը գողանալու համար։ Սակայն խնդիրը նաեւ այն է, որ Հարունին դեռ չի արտոնել Snaplight ընկերությանը նման հեռախոսների արտադրությունը, քանի որ գործ ունի այնպիսի ուժեղ մրցակցի հետ, ինչպես Քիմն է, որի միայն անունը հազարավոր հաճախորդներ է բերում։

Ընկերությունը հայուհուն մեղադրում է գաղափարը գողանալու եւ անազնիվ մրցակցության մեջ։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular