ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Exclusive. Անդրեն եւ վրացի երգչուհի Նինի Շերմադինին համատեղ տեսահոլովակ են նկարահանել

ՎԻԴԵՈ

Style.News.am-ը գրում է.

Անդրեն եւ վրացի երգչուհի Նինի Շերմադինին երկրպագուներին կներկայանան նոր համագործակցությամբ: Երգիչը վերջերս Վրաստանում էր, որտեղ էլ նկարահանվել է նրանց նոր` «Ծաղիկների աշխարհում» տեսահոլովակը: Այս մասին Անդրեն առաջինը պատմել է NEWS.am STYLE-ի հետ զրույցում.

«Մի քանի օրվա մեջ ամեն ինչ որոշեցինք: Նինին ընդամենը մի քանի օրով Նյու Յորքից եկել էր Վրաստան, ես էլ առաջարկեցի՝ քանի վերադարձել է, նկարահանենք այս տեսահոլովակը: Վահան Նահապետյանը կատարեց գործիքավորումը, Նիկ Էգիբյանն էլ՝ ձայնագրությունը, որից հետո գնացի Վրաստան, եւ նկարահանեցինք տեսահոլովակը: Նկարահանումները տեղի ունեցան Սիգնախի քաղաքում, որն, ասես, փոքրիկ Իտալիան լինի: Ի դեպ, ասում են՝ դարեր առաջ նրանց թագուհին հայուհի է եղել: Այդպես, այդ հեքիաթային վայրում նկրահանեցինք մեր տեսահոլովակը: Տեսահոլովակի ռեժիսորը քույրս է՝ պրոդյուսեր Անուշ Հովնանյանը: Սա նրա առաջին ռեժիսորական աշխատանքն է եւ հենց նրա միտքն էր, որ գնայինք Վրաստան եւ նկարահանեինք տեսահոլովակը»,-ասում է երգիչը՝ հավելելով, որ տեսահոլովակը, ամենայն հավանականությամբ, հեռուստադիտողի դատին կհանձնեն տարեվերջին:

Հիշեցնենք, որ սա Անդրեի եւ վրացի երգչուհու առաջին համագործակցությունը չէ: 2010 թ-ին Անդրեն եւ Նինին որպես դուետ ներկայացան 10+10 հայ-վրացական նախագծի շրջանակներում, իսկ ավելի ուշ ներկայացրեցին իրենց համատեղ տեսահոլովակը՝ «Ով, սիրուն, սիրուն» երգի հիման վրա:

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular