Հիվանդություններ, որոնք փոխանցվում են մորից
ՖՈՏՈՄասնագետները կազմել են այն հիվանդությունների ցանկը, որոնք մորից են փոխանցվում երեխաներին։
Միգրեն
Գենետիկ կապը՝ 70-80 տոկոս։
Մասնագետները վերջերս բացահայտել են գենը, որը կարող է միգրեն առաջացնել, եթե սխալ է աշխատում։
Կրծքագեղձի քաղցկեղ
Գենետիկ կապը՝ 15 տոկոս։
Պատճառը գենետիկ մուտացիան է։ Հիվանդանալու շանսն առավել մեծ է, եթե ձեր հարազատը երիտասարդ տարիքում է հիվանդացել։
Դեպրեսիա
Գենետիկ կապը՝ 10-30 տոկոս։
Առավել հաճախ փոխանցվում են սեզոնային դեպրեսիաները։ Գիտնականները պարզել են, որ դեպերսիան առաջանում է մի խումբ գեների սխալ աշխատանքի հետեւանքով, որոնք արգելափակում են ուղեղում երջանկության հորմոնի՝ սերոտոնինի արտադրումը։
Գիրություն
Գենետիկ կապը՝ ավելի քան 40 տոկոս։
Գիտնականները պարզել են, որ եթե մայրը նիհար է, միայն 4 տոկոսով է հավանական, որ նրա դուստրը գեր կլինի։ Իսկ ահա գեր մայր ունեցող աղջիկները մեծ հավանական է, որ ավել քաշ ունենան։
Վաղ դաշտանադադար
Գենետիկ կապը՝ 70-85 տոկոս։
Սովորաբար այն տեղի է ունենում 51-53 տարեկանում, բայց կան որոշ կանայք, որոնց մոտ այն սկսվում է մինչեւ 46 տարեկանը։
Սրտի հիվանդություններ
Գենետիկ կապը՝ 20 տոկոս։
Եթե մայրը սրտի խնդիրներ է ունեցել, հավանականությունը մեծ է, որ դուստրը եւս նման խնդիրներ կունենա հետագայում։