ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիևում աղբամանի մեջ հայտնաբերված մերկ տղամարդուն ռումբի տեղ են դրել (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Կիևում ոստիկանները փողոցներից մեկի աղբարկղում հայտնաբերել են մերկ տղամարդու, որին ի սկզբանե ռումբի տեղ էին դրել, այս մասին գրում է kiev.unian.net-ը: 

Ուկրաինայի մայրաքաղաքի Օբոլոնյան շրջանի Գորոդսկայա փողոցի վրա անվտանգության սարքերի աշխատելուց հետո դեպքի վայր է ժամանել օպերատիվ խումբ: Նշվում է, որ ահազանգ է ստացվել, որ աղբի տարրայում կասկածելի իր կա, հնարավոր է՝ ռումբ:

Փոխարենը՝ աղբի տարրան բացած ոստիկաններն այնտեղ գտել են ամբողջովին մերկ տղամարդու: Վերջինս, իր իսկ խոսքով, մոտակայքում գտնվող Գորենկա գյուղից է: Նա պատմել է, որ Կիևում իր վրա է հարձակվել երեք անծանոթ և խլել այն ամենն, ինչ ուներ, այդ թվում՝ հագուստը: 

Իրավապահ մարմիններն ընդգծել են, որ տղամարդը եղել է ոչ ադեկվատ վիճակում, սակայն ալկոհոլ չի օգտագործել: Ենթադրվում է, որ վերջինս գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ:

«Յուրաքանչյուրը զվարճանում է՝ ինչպես կարող է», - ասել է աղբի միջից դուրս եկած տղամարդը:

Իրենց յուրօրինակ «գտածոն» ոստիկանները փոխանցել են բժիշկներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular