Իմացեք, թե ինչ է պատմում ականջի ձևը ձեր անձի մասին
ՖՈՏՈMediaMag.am-ը գրում է.
Մտածե՞լ եք երբևէ, թե ինչ կարող է նշանակել ձեր ականջի ձևը: Այսօր մենք ձեզ հնարավորություն ենք ընձեռում ստանալ այս հարցի պատասխանը: Չկա կոնկրետ ապացույց այն բանի, որ ֆիզիոգնոմիկան իրոք ազդում է անձի վրա, բայց այնուամենայնիվ որոշ հետազոտություններ բերել են հետաքրքիր եզրահանգումների: Եվ այսպես, իմացեք, թե ինչ է պատմում ականջի ձևը ձեր անձի մասին.
1. Կլորավուն
Դուք սիրում եք ձեզ և սիրում եք գտնվել ուշադրության կենտրոնում: Երբեմն դեմ չեք գլուխ գովալ, բայց դա չարությունից չէ: Դուք գրավիչ մարդ եք, ով շատերին է դուր գալիս: Քանի դեռ ինչ-որ բան ձեզ հետաքրքրում է, դուք կանեք ամեն հնարավորը, որպեսզի հասնեք ձեր նպատակին:
2. Քառակուսի
Դուք ավանդապաշտ, բարեհամբույր և պատասխանատու մարդ եք: Մանրակրկտորեն եք կատարում յուրաքանչյուր աշխատանք: Ձեզ դուր է գալիս կայունություն ամեն ինչում:
3. Ռոմբ / Դիամանդ
Ձեր մտքերն ու արարքները միշտ տարբերվում են իրենց օրիգինալությամբ: Դուք էգոիստ եք, կամակոր և չափազանց էմոցիոնալ: Երբեմն ընկերներին և հարազատներին դժվար է ձեզ հետ:
4. Կիսալուսին
Դուք ավելի շատ լսում եք ուրիշների կարծիքը, քան սեփականը: Դուք շատ բարի եք և ազնիվ, այդ պատճառով մարդիկ վստահում են ձեզ:
5. Ուղղանկյուն
Ձեզ դուր չեն գալիս հիմար և անիմաստ բաները, այդ պատճառով դուք մանրակրկիտ պլանավորում եք ամեն ինչ և միշտ ձգտում եք կատարելության: Դուք չեք տալիս այնպիսի խոստումներ, որ հետո չեք կարող կատարել:
Շարունակությունն՝ այստեղ.