ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոմիտասի թանգարան-ինստիտուտը լցված է այդտեղ աշխատող մարդկանց սիրով. Ալեքսանդր Գինդին

ՄՇԱԿՈՒՅԹ

Դաշնակահար, ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գինդինը մարտի 20-ին շրջայց կատարեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, ինչից հետո իր վերաբերմունքն արտահայտեց Կոմիտասի արվեստի և թանգարան-ինստիտուտի մասին:

«Հրաշալի թանգարան է: Կոմիտասի կերպարը լուրջ մոլորակ է ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակույթում: Կոմիտասը հայկական մշակույթի խորհրդանիշն է՝ մարդ, ում շնորհիվ մշակույթը ներկայացվել է աշխարհին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ալեքսանդր Գինդինը:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի ուղեկցությամբ ՌԴ վաստակավոր արտիստը շրջեց մշակութային օջախով, ծանոթացավ ներկայացվող ցուցանմուշներին, թանգարանի ստեղծման պատմությանը: Գինդինը փաստեց, որ թանգարանը լցված է այն մարդկանց սիրով և նվիրվածությամբ, ովքեր աշխատում են այստեղ:

Նա հայտնեց նաև, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 20-ին երեկոյան իր մասնակցությամբ տեղի կունենա «Իմ ուղին» խորագրով համերգ' նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:

«Երաժիշտների համար առաջին հերթին կարևոր են համամարդկային արժեքները: Հույս ունեմ, որ լավ համերգ կլինի, ներկայացված են հայ կոմպոզիտորների գործեր:Մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում»,- հավելեց Ալեքսանդր Գինդինը:

Ծրագիրն իրականացվում է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության և «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային նախագծի կազմկոմիտեի նախաձեռնությամբ՝ ՀՀ մշակույթի նախարարության և «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի աջակցությամբ: Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումների և «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային նախագծի շրջանակում' տարբեր երկրներում կանցկացվեն համերգ-ձեռնարկներ, որոնց ընթացքում միջազգային ճանաչում ունեցող մի շարք երաժիշտներ հանդես կգան հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular