5 ամենավտանգավոր ուտելիքները երեխաների համար
ՖՈՏՈԵրեխաների սննդի հանդեպ անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադիր լինել, քանի որ նրանք առավել զգայուն են այս կամ այն տեսակի սննդի նկատմամբ, քան մեծահասակները: Կան սննդամթերքի մի քանի տեսակներ, որոնք հատկապես վտանգավոր են երեխաների համար:
Քաղցր, գազավորված խմիչքներ:
Սրանք վտանգավոր են յուրաքանչյուր տարիքում, երեխաների համար՝ հատկապես: Պատճառը դրանց մեջ ավելացված շաքարն է, ինչպես նաեւ հավելանյութերը: Փոքր հասակում դրանք ընդհանրապես չի կարելի, իսկ առավել մեծ տարիքում, եթե շատ եք ցանկանում օգտագործել, ապա չի կարելի օրական 300 մլ-ից ավելի օգտագործել:
Օվկիանոսային ձուկ:
Այս մթերքը վտանգավոր է մինչեւ 6 տարեկան երեխաների համար, պատճառը դրա մեջ առկա սնդիկն է: Օվկիանոսային ձկներն իրենց մեջ որոշակի քանակով սնդիկ են պարունակում, որը բացարձակ անվտանգ է մեծահասակների համար, իսկ այ մինչեւ 6 տարեկան երեխաների համար վտանգավոր է, կարող է ազդել նրանց նյարդային համակարգի վրա:
Սնկեր:
Այս մթերքը վտանգավոր է տալ մինչեւ 7 տարեկան երեխաներին, պատճառը տոքսիններն են: Ընդհանրապես, սունկը երեխաների համար ՛՛ծանր կերակուր՛՛ է համարվում: Դրանք իրենց մեջ տոքսիններ են պարունակում, հատկապես՝ անտառային սնկերը:
Արախիս:
Արախիսը շատ լուր ալերգեն է, կարող է երեխաների մոտ ալերգիկ ռեակցիաներ առաջացնել: Այն վտանգավոր է հատկապես փոքր հասակում:
Կովի կաթ:
՛՛Գյուղի թարմ կաթի՛՛ գործած ՛՛հրաշքներին՛՛ շատերն են հավատում: Սակայն իրականում պետք է հիշել, որ այն շատ վտանգավոր է, հատկապես եթե խմես առանց եռացնելու: Իսկ մանկահասակ երեխաների դեպքում նույնիսկ եռացրած վիճակում կովի կաթը կարող է վտանգավոր լինել, այն աղիքային լուրջ ինֆեկցիաների է հանգեցնում: Երեխաներին մինչեւ մեկ տարեկանը խստիվ արգելվում է կովի կաթը: Որոշ բժիշկներ, սակայն, կարծում են, որ մինչեւ 3 տարեկան պետք է զերծ մնալ երեխային նման կաթ տալուց: