4 հնարք ամռանն առողջ ու խնամված մաշկ ունենալու համար
ՖՈՏՈLife.Tert.am/Ամռանը մաշկը բավականին զգայուն է դառնում։ Եղանակի կտրուկ փոփոխությունները, շոգն ու արևի ճառագայթները բացասական ազդեցություն են ունենում մաշկի վրա։
Tochka-ն գրում է, որ ամռանը կատարյալ խնամված մաշկ ունենալու համար պետք է ընդամենը մի քանի հնարք իմանալ։ Կանոնավոր կերպով օգտվեք այս խորհուրդներից ու կնկատեք տարբերությունը․
1. Դեմքին թարմություն հաղորդելու համար ամեն առավոտ սառույցի կտորով մերսեք դեմքը։ Սառույցի միջոցով արյան շրջանառությունը կարագանա և մաշկն ավելի թարմ տեսք կստանա։
2. Աչքերի տակի հատվածի սև հետքերը վերացնելու համար թեյի պարկեր օգտագործեք։ Թրջեք դրանք ու դրեք աչքերի տակի հատվածում։ 10-15 րոպե հետո հանեք ու լվացեք դեմքը։
3. Անցանկալի բշտիկներից ազատվելու համար լվացվելուց հետո դեմքը չոր անձեռոցիկով մաքրեք։ Խուսափեք սրբիչ օգտագործելուց, քանի որ այն կլանում է մանրեներն ու ակնեի առաջացման պատճառ է դառնում։
4. Ամեն առավոտ լիմոնով գոլ ջուր ըմպեք։ Այս լուծույթն օգնում է մաքրել օրգանիզմն, ինչի շնորհիվ մաշկն ավելի լավ տեսք է ստանում։